«Շատերը շփոթում են վերջնական հաղթանակի չգոյությունը չնվաճումը առայժմ ինչ-որ տապալման հետ… սա նշանակում է՝ մենք դեռ պայքարի մեջ ենք, այն ինչ նախաձեռնեցինք տարիներ առաջ եւ հատկապես վեց ամիս առաջ դեռ ուժի մեջ է: Ոչ մեկը իրավունք չունի գնահատական տալ ինչ-որ մի դրվագի կամ իր չկատարված ակնկալիքի հիման վրա»,- այսօր գրողների միության շենքում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ «Ժառանգության» անդամների, աջակիցների հետ բաց հանդիպման ժամանակ:
Նրա տպավորությամբ, Հայաստանի քաղաքացին կայծակնային արագությամբ ուզում է անմիջական դարմանումը ինչ-որ դեպքերի, բայց հարց է. « Հայաստանի քաղաքացին պատրա՞ստ է մեր հրապարակային երդման համապատասխան տանել ամենօրյա չարքաշ պայքարը այդ ուխտը իրականացնելու համար, թե՞ ինքը պետք է նստի համակարգչի առաջ facebook-յան գրառումներ անի: Շատերը ոչ մի ներդրում չունենալով այս պայքարի մեջ՝ նկատողություն են անում… Ժառանգությունն առաջին ուժն է Հայաստանում, որը կարող է զբաղվել քննադատությամբ եւ ինքնաքննադատությամբ: Այս տարվա ընթացքում մի ժամանակահատվածում կամ ազգովին հավաքվում ենք կամ ամեն մեկը առանձին իր դրոշի տակ հասարակությունը տանում է այս կամ այն ուղղությամբ: Պարզ է, որ մեր խնդիրն է այդ հավատը, որը խոցվել է տարիների ընթացքում, այդ հավատը վերականգնել : Արտագաղթը շաբլոնային բառ է դարձել, բայց նա ով կանգնում է սահմանի վրա, գիտի, որ արտագաղթը այնպիսի աղետ է, հիվանդություն, ինքնագիր հայաստանյան, եթե շարունակվի այս հինգ տարիների ընթացքում մեզ ժողովրդագրական տագնապի է տանելու: Դրա համար գործող նախագահը ոչ թե կեղծընտիր է, այլ անընտիր է: Եթե մնում է այս իշխանության ներկայացուցիչներին մեղադրել այլ կուսակցություններին, «ժառանգությանը», ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին, ՀԱԿ-ին, «Նախախորհրդարանին«, ինձ ՝արտագաղթի համար, եթե չունեն այդ ներուժը, այդ քաղաքացիական պատասխանատվությունը դեմ առ դեմ նայել ժողովրդի աչքին, ասել՝ դա մեր պատասխանատվությունն է, ինձ համար ասում եմ՝ եթե ձեզ նեղություն եմ տվել,ձեզ հիասթափություն եմ պատճառել ՝արյուն չբերելով կամ տեղային կառավարություն չհռչակելով, եթե մի հոգու արտագաղթի պատճառ եմ դարձել, ուրեմն ներողություն եմ խնդրում: Իսկ ով տեղ չունի ներողություն խնդրելու, ով ինքնահավան աշխարհում է ապրում՝ Աժ-ում, նախագահականում կամ այլուր, դա իր որոշելիքն է»:
Պարոն Հովհաննիսյանի խոսքով, զինվորների խոցելիությունը սահմանի վրա խաղաղ պայմաններում, զորամասերում դեռ կա.« Աստված չտա , որ հաջորդ անգամ ուրիշ անուններ տամ, բայց եթե այպես շարունակվի նոր անուններ կլինեն: Իսկ ես դրա համար ներողություն չեմ խնդրելու, ով այսօր պատասխանատվություն է կրում այս վիճակի, խեղված ճակատագրերի համար, ինքը պետք է կրի այդ պատասխանատվությունը: Արմավիր եւ կարկուտ, կարող ենք ասել դրանք բնական վիճակներ են ինչ կապ ունի իշխանության հետ, եթե իշխանությւոնը պատկան է ժողովրդին , կլանային չէ, սահմանից մինչեւ հակակարկատային կայաններ պաշտոնայները պետք է լինեն գործի մեջ եւ չպետք է սպասեն, որ այս ինչ կամ այնինչ կուսակցություն կամ բարերար ինքը պետք է պատասխան տա իշխանությունների փոխարեն»:
Պարոն Հովհաննիսյանը հետո հարցրեց՝ ձեր կարծիքով դրանք անջատ-անջատ խնդիրնե՞ր են եւ կապ չուե՞ն փետրվարի 19-ի հետ. « Բնապահպանությունը իր հերթին, այդ ամեն ինչը պետք է լուծում գտնեն եւ հայաստանյան ընդերքը պետք է վերադառնա ժողովրդին»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Րաֆֆի ջան, ես քեզ շատեյի հարգում ու պատրաստեի շատ զոհաբերությունների գնալ քո հետ միասին հանուն իմ երեխաների ու ժողովրդի ապագայի, մեծ հույսեր էի կապում քո հետ, բայց հիմա արդեն եդ հույսսելա կտրվել, են մի պզտիկ լույսը որ թունելի վերջում մնացելեր դաել դու մարեցիր ու ամեն ինչ վերջացավ: Ես կարծումեյի որ դու քո խոսքի տեր մարդես ու լավես հասկանում թե ինչ բանա խոսքի ուժը բայց հետո պարզվեց որ դուել ելք գտար քո խոսքերից հրաժարական տալու համար, հարգելի պատճառներ գտար: Հիմա ես արդեն ապշում ու զարմանում եմ քո ռիսկի վրա, դու ոնց կարողես քո նախկինում տված խոստումը դեռ չկատարած մեկ ուրիշ խոստումով հայտարարություն անես չեմ հասկանում: Միթե քո խոսքը ոչ մի արժեք չունի առաջին հերթին հենց քո համար? Եթե մենք վերցնենք ու վերլուծենք քո իսկ հայտարարությունը որ սերժը միայն քո դիակի վրայով կգա իշխանության, փաստորեն քո իսկ խոսքերով ասված, ստացվումա որ դու արդեն մահացելես բայց մեր վրա խաբար չկա? Հիմա ել էս հոդվածում մի ուրիշ “հայտարարություն” ես անում հիմա բա էս մեկին ինչ հիմքերի վրա հավատանք կասես իմանանք?
Ես որպես ՀՀ քաղաքացի պատրաստեմ քո կողքին լինեմ ու մինչև վերջել գնամ բայց մենակ էս իմ պարզ հարցին պատասխան ստանալուց հետո: Եթե դու լավ անձնավորությունես, ինքդ քեզ հարգումես առաջին հերթին ու ուզումես որ ճշտի կողմը լինել այլ ոչ թե ճշտին հրավիրես որ քո կողքին լինի, ԽՆԴՐՈՒՄ եմ որ իմ այս նամակին թեկուզ մի երկու բառով պատասխանես: Ես վստահ եմ որ Հայաստանում շատ շատերը կուզենային իմանալ էս հարցի պատասխանը, եթե ոչ բոլորը: Ինչ իմաստ ունի ասել, առավել ևս խոստանալ ու հայտարարել մի բան որը դու ինքդել լավ գիտես որ չես կարողանալու իրագործել չեմ հասկանում…
Խաղ ենք անում թե ձեռ առնում իրար, կարողա մեք խոտակերներենք հավաքված էս պետության մեջ?
ՍՊԱՍՈՒՄ ԵՄ ՊԱՏԱՍԽԱՆԻ
WAITING FOR AN ANSWER
ЖДУ ОТВЕТА
Լրիվ համաձայն եմ և կիսում եմ Ձեր մտահոգությունները:
Շնորհակալ եմ Սպարտակ ջան, բայց բանը նրանումնա որ ես նամակնել մնացած շատ նամակների նման կմնա անպատասխան քանի որ մեզ խոստումներ տվողները ժամանակ չունեն հասարակ մարդկանց համար, որ աչքովսել տեսնեմ ու կարդամ դժվար թե հավատամ որ վերոհիշյալ թեկնածունա պատասխանել: Մեծ մեծ խոսումա մենակ որ եթե մի հոգիել իմ պատճառով արտագաղթի պատրաստեմ ներեղություն խնդրել: Դե հիմա ես հինգ հոգանոց ընտանիքովս մի ամսից քո ու քո նմանների պատճառով ստիպված պիտի լքեմ իմ հայրենի տունս ու բարեկամներիս, ընկերներիս, հողս ու ջուրս, դե արի պայմանավորվենք հանդիպենք որ ներեղությունդ խնդրես նոր գնանք, ավելի շուտ թողնենք ու փախնենք: Կամել որ ներեղություն խնդրեցիր հետո ինչ կփոխվի դրանից որ, հետաքրքիրա չէ? Սա ինչ արտահայտությունա որ բեմից անումես միթոմ թե?
Տղամարդավարի ասելեիր խոսքդ պահեիր մեռնեիր մի գուցե մի բան կփոխվեր, չէիր պահելու կամ վստահ չէիր ինչուեյիր մեծ մեծ խոսում?
Արդեն սա ինքնստիքյան պարտությունա բա ինչա? Բա չէս մտածում որ դա հետագայում քո իմեջի վրա կազդի, ու ենել ոնց կազդի: Հարգումեյի ես մարդուն բայց եդ հայտարարությունից ու խոսքը չպահելուց հետո աչքիցս ընգելա: Սամուռայներից օրինակ վերցրեք ոչ թե ազերիներից, սա տղամարդու անելու բան չէր որ ինքը արեց, էլ ով կհավատա իրեն որ, եթե ինքնել գար իշխանության գլուխ էլի լիքը խոստումներ պիտի տար ու մոռանարելի, հեսա պարզ իրա ասածի արժեքնել մեր աչքերով տեսանք ու ականջներովել լսեցինք…
Սաել եսպեսսսսսսսսսսսսսսսսսս….
Ինձ թվումա մի տղամարդ կին պիտի լինի մեր նախագահը, էսոր կանայք ավելի լուրջեն ու պատասխանատու քանց թե տղամարդիկ, գոնե եդքան ագահ չեն լինի սաել բանա….
Մենք խաբեցինք Րաֆֆի Հովհաննիսյանին,Կարող՞եք ասել ինչ ենք արել, որ փոխենք վիճակը, ինչով օգնեցինք նրան, բացի մեր ձայները տալուց,քանի՞ հոգի գնաց Ազատության հրապարակ,30-40 հազար մարդ,ուր՞ էին մյուսները,Գորիսում ոչ մեկը դուռը չբացեց ընդունի նրան,վախենում էին։ Ինչ՞ եք ուզում որ նա անի , դառնա մեկ միլիոն մարդ,որ պայքարեն մեր նման վախկոտ մարդկանց փոխարեն։ Թե ուզում էիք,որ նա հրահրեր ժողովրդին, որ կոտորեին մի մասին։Թե հիասթափվել եք նրանից, որ ինքնասպան չեղավ Սերժի երդմակալության օրը։ Եկեք աշխատենք, պայքարենք, վախը հանենք մեր միջից, ամենուրեք պահանջենք օրենքի կիրառումը, միանանք պահանջատիրական ցույցերին, որ հասնենք հաջողության։
To aragast: Հարգելի aragast, համամիտ եմ ձեր մեկնաբանության միայն մի մասին, խնդրում եմ ինձել ճիշտ հասկացեք: Մարդը գիտեր չէ իրավիճակը, իր ժողովրդի ուժն ու վախկոտությունը, անկազմակերպվածությունը, չնդունելությունը, դե թող տենց հերոսական ու հռետորական ելույթներ ու խոստումներ չտար, ովեր իրա լեզվից բռնել ու քաշում որ, չէ որ դա նույնպես ազդումա ցանկացած առաջնորդի իմեջի վրա, բա ինքը չէր հասկանում էս ամեն ինչը? Ես հո չեմ ասում ես ինչ մեծ գործեմ արել ու արդյունքի չեմ հասել, ես կարողա ոչինչել չեմ արել բայց հավատացելեմ, վոգևորվել եմ, ձայնեմ տվել, հույսերեմ կապել? Բա ինչու ինքը անձամբ ինձ չի գրում, կարողա գիտեք տեղյակ չի, իրա համար ես բոլոր նյութերը և կարդացողներ կան և մեկնաբանողներ?
Հարգում եմ ձեր որոշ կարծիքները…