Դեռեւս անցած տարի համագործակցության համաձայնագիր է ստորագրվել Լոռու մարզի եւ Երեւանի Արաբկիր վարչական շրջանի միջեւ: Մեկ տարվա ընթացքում փոխադարձ այցեր են եղել: Լոռու մարզի դպրոցականները եղել են մայրաքաղաքում, այցելել տեսարժան վայրեր, պատմամշակութային կենտրոններ, նվերներ փոխանակել:
Լոռու մարզպետարանի տեղեկացմամբ, հունիսի 14-ին Արաբկիրը անկնկալ է մատուցել: Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը ու Երեւանի թիվ 30 դպրոցի մի խումբ աշակերտներ եւ ուսուցիչներ այցելել են Լոռի եւ տասը նստարան նվիրել մարզկենտրոն Վանաձորին` քաղաքի Հայքի հրապարակում տեղադրելու համար: