Սյունիքի մարզի հողօգտագործողների բաց նամակը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին
«Մեծարգո պարոն Սարգսյան
Մենք հեռուստատեսությամբ շատ անգամ ենք լսել, որ ՀՀ կառավարության կողմից գյուղական համայնքներին օգնելու նպատակով, մարզերին շուկայական գներից էժան գներով ազոտական պարարտանյութ եւ դիզելային վառելանյութ եք հատկացրել, բայց նախորոք ասենք, որ այն ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում մենք` գյուղացիներս, չենք ստացել, որովհետեւ Սյունիքի մարզի գյուղատնտեսության վարչության պետ Ս. Թանգյանը շատ անօրինականությունների հետ միասին նաեւ կամայականություն է արել ազոտական պարարտանյութի եւ հատկապես հողօգտագործողներիս (ՀՀ կառավարության 2012թ.-ի փետրվարի 2-ի թիվ 75-Ն որոշմամբ) մատչելի գներով դիզելային վառելանյութ տրամադրելու գործընթացում:
Նա ազոտական պարարտանյութը տվել է իր եղբորը, մտերիմներին եւ հարազատներին, վերջիններիս շնորհիվ բարձր գներով վաճառել են մեզ եւ մյուսներին:
Կարդացեք նաև
Օրինակ`
Գորիսում`ալրաղացի սեպականատիրոջը՝ Սպարտակ Հակոբյանին,
Խնձորեսկի համայնքի ղեկավար` Սերյոժա Հայրապետյանին,
Սիսիանում տվել է իր եղբորը` Արայիկ Թանգյանին եւ այլոց որոնց հետ մտերիմ հարաբերությունների մեջ է:
Իսկ դիզելային վառելանյութը տվել է ոչ միայն նշված անձանց, այլ նաեւ Սիսիան, Գորիս, Կապան քաղաքների վառելանյութ վաճառող լցակայաններին` թանկ գներով:
Վերը նշված մարդկանցից գումարը վերցրել է, տվել մի շարք համայնքի ղեկավարների, հանձնարարել, որ տվյալ համայնքի անունից վճարումներ կատարեն բանկում համապատասխան հաշվին, որի արդյունքում ազոտական պարարտանյութ եւ դիզելային վառելանյութը գյուղացիների մեծ մասին չի հասել, այլ իրականում Ս. Թանգյանի կողմից տրվել է վերը նշված անձանց, որից եւ խոշոր եկամուտ է ունեցել, մեր` գյուղացիներիս, հաշվին:
Խնդրում ենք Ձեր միջամտությունը, որպեսզի կանխվի Սյունիքի մարզի գյուղատնտեսության վարչության պետ Ս. Թանգյանի կողմից բացահայտ կատարած չարաշահումները եւ մեզ հասանելի լինի ՀՀ կառավարության կողմից մատչելի գներով դիզելային վառելանյութ տրամադրումը»:
Այս երևույթը, ցավոք, միայն սյունիքի մարզում չի: Գյուղացիներին դիզվառելիքով և ազոտական թթվով օգնելու կառավարության ծրագիրը վաղուց /գուցե` երբեք/ չի հասել իր հասցեատիրոջը: Ամեն ինչից զատ շատ գյուղացիներ հնարավորություն չունեն նույնիսկ շուկայականից ցածր գնով ձեռք բերել իրենց անհրաժեշտ պարարտանյութի և դիզվառելիքի չափաբաժինը: Շատ տեղերում նրանք ցուցակագրվում են, փողը տալիս են գյուղապետերը կապ խոշոր հողատերերը և հետո կամ վերավաճառում, կամ պարզապես իրենք օգտագործում: Արդյունքում տուժում են ոչ միայն գյուղացիները, այլև` բոլոր հարկատուները: Ստացվում է, որ “մենք բժշկին քիչ ենք վճարում, ուսուցչի քիչ ենք վճարում, թոշակառուին քիչ ենք վճարում”, որպեսզի մի քանի խոշոր հողատերերի վճարենք ու հետո էլ մեր հաշվին աճեցրած նրանց մթերքը թանկ գներով գնենք` կրկին վճարենք: Այս մասին կառավարությունն, իհարկե, հիանալի տեղյակ է, տեղյակ են մարզպետարանների գյուղվարչությունները, մարզպետները, մարզպետաց մարզպետը, գյուղնախարարությունը… Բոլորին ձեռնտու մեխանիզմ է,-կառավարությունն օգնում է անվճարունակ գյուղացիներին /հիանալի, հոգատար ծրագիր, բոլորը դրվատում են, երջանիկ կառավարությունը համեստորեն ժպտում է/, բայց այդ “օգնությունը” հայտնվում է “մի խումբ մարդկանց ձեռքին” /հիանալի արդյունք, հենց այն, ինչ իրականում ծրագրավորված էր/, որով շարունկավում է թե այդ “մի խմբի” խրապուսանքը, թե մանր գյուղական տնտեսությունների քայքայումը /ինչպիսի հիանալի արդյունք. կրկին շահում են “մի խումբ մարդիկ”, գյուղատնտեսական շուկան լիովին իրենցն է` քիչ է, հետն էլ քայքայված գյուղական սեփականատերերից ձևավորված էժան աշխատուժ/… Քռիթից օգտվելով կրկին խնդրում եմ գյուղ.նախարարությունից` գյուղացիական մանր տնտեսություններին շուկայականից ցածր գներով տրմադրված դիզ.վառելիքի և ազոտական պարարտանյութի ծրագրի արդյունավետության մոնիտորինգի /գնահատման./ հետևությունները: Երբ և որտեղ է վավերացվել դրա արդյունավետությունը, իչն չափանիշներով: Վստահ եմ, որ մի տեղ կունենան: Այլապես ինչպես պիտի բացատրել ծրագրի շարունակականությունը:
Իսկ հոդվածում հիշված Թանգյանը այն նույն Թանգյանն է, ով սպառնում էր հաշվեհարդարի ենթարկել Սյունքի “Որոտան” թերթի խմբագրին` Սյունիքի արոտավայրերը պարսկական ոչխարաբուծությանը հանձնելու շուրջ գրելու համար: Ինչ խոսք, մարզպետի ձևավորած ավանդույթները հավուր պատշաճ շարունակվում են: