Լրահոս
Օրվա լրահոսը

Աղբավայր` խնձորի այգիների կենտրոնում

Հունիս 15,2013 12:10

Աշտարակի բնակիչները դիմել են ՀՀ վարչապես Տիգրան Սարգսյանին` բողոքելով աղբավայր կառուցելու  հարցում պետական մարմինների` ՀՀ բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, քաղաքաշինության նախարարությունների անգործության դեմ:

«Էկոլուրի» տեղեկացմամբ, խնդիրն այն է, որ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը որոշել է աղբավայր կառուցել Երեւան-Աշտարակ մայրուղու մոտակայքում գտնվող մոտ 500 սեփականատերեր ունեցող խնձորի այգիների կենտրոնում: Ինչպես գրում են ԶԼՄ-ները, ծրագիրը հաստատվել է ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի կողմից: «Արագածոտնի մարզպետի մոտ եղել ենք սույն թվականի ապրիլի 29-ին, որտեղ ներկա են եղել  ՀՀ քաղաքաշինության, գյուղատնտեսության, բնապահպանության փոխնախարարները: Նրանց ներկայությամբ բանավոր կերպով և այդ նույն օրը Աշտարակի քաղաքապետին գրավոր կերպով խնդրել ենք կատարել անհրաժեշտ գործողություն, ինչը չի կատարվել մինչ օրս…»,- մասնավորապես նշված է դիմումում: Բնակիչները համոզված են, որ տհաճ հոտը և կրծողները կոչնչացնեն այգին: Դիմումում նշված է, որ աղբավայրի նման օբյեկտի  կազմակերպումը պետք է անպայման փորձաքննության ստացման եւ հասարակական լսումների անցկացման  գործընթաց անցնի: «Բայց, ոչ մի քննարկում չի եղել…»,-նշում են նրանք: Ինչպես նաև պահանջում են տրամադրել նախագծի մասին տեղեկատվություն, եթե այն գոյություն ունի, տրամադրել տեղեկություն ընկերության մասին, որը մտադիր է իրագործել նախագիծը, և ներկայացնել բացատրություն այն մասին, թե շրջակա միջավայրի վրա ինչպիսի ազդեցություն և ռիսկեր է կրում քաղաքի աղբավայրի այդ նախագիծը: Մինչ այժմ դիմումին ոչ մի պատասխան չի եկել:

Հավելենք, որ մեր իշխանությունները չեն սիրում այգիներ` ոչնչացնելով դրանք առաջին հարմար դեպքում: Մենք չպահպանեցինք նույնիսկ մեր պատմամշակութային ժառանգություն Դալմայի այգիները, որոնք հետեւողականորեն ոչնչացվում են արդեն 10 տարի ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության, քաղաքաշինության նախարարությունների եւ ՀՀ կառավարության բացարձակ անգործության պայմաններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930