Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարեն Միրզոյան. Ադրբեջանն առաջին հերթին պետք է փոխի իր դիրքորոշումը

Հունիս 15,2013 11:48

Հուլիսի 10-12 Ֆրանսիայում այցով գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հարցազրույց է տվել ֆրանսիական France-24 հեռուստաընկերությանը:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը պատասխանել է ղարաբաղյան հակամարտության նախապատմությանը, կարգավորման ներկա փուլին և հեռանկարներին, մարդասիրական խնդիրներին, Արցախում տնտեսական իրավիճակին վերաբերող մի շարք հարցերի: Ներկայացնելով Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության առաջացման պատմությունը՝ Կարեն Միրզոյանը նշել է, որ 1988թ. ղարաբաղյան շարժումը ոչ միայն Հայաստանին միանալու, այլև մարդու իրավունքների, սոցիալական և տնտեսական իրավահավասարության համար մղվող պայքար էր: Սակայն, ինչպես նկատել է ԱԳ նախարարը, երիտասարդության, ուսանողների և աշխատավորների խաղաղ ցույցերին ի պատասխան Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում եւ Ադրբեջանի մնացած հայաբնակ քաղաքներում հայերի ջարդեր սկսվեցին, որոնց հետեեց անմիջապես Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված ագրեսիան: «Ադրբեջանն առաջին հերթին պետք է փոխի իր դիրքորոշումը. դա մի երկիր է, որն անընդհատ խորացնում է ամեն հայկականի նկատմամբ ուղղված այլատյացությունն ու ատելությունը»,- ասել է Կարեն Միրզոյանը: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ հակամարտությունը ուժային լուծում չունի, և պատերազմը ողբերգական հետևանքներ կունենա ամբողջ տարածաշրջանի համար:

ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաեւ Արցախի տնտեսական իրավիճակին, գերակա ոլորտներում արձանագրված ձեռքբերումներին և զարգացման հեռանկարներին: Անդրադառնալով մարդասիրական հարցերին՝ ԱԳ նախարարն ուշադրություն է հրավիրել Արցախում ապրող հայ փախստականների խնդրին, ովքեր, ի տարբերություն ադրբեջանցի փախստականների, զրկված են միջազգային աջակցությունից: Կարեն Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ վաղ թե ուշ գտնվելու է հիմնախնդրի լուծումը, որը կապահովի երկու անկախ պետությունների՝ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի անվտանգ զարգացումն ու բարգավաճումը: Միևնույն ժամանակ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի հետ հակամարտության վերջնական կարգավորումը հնարավոր է միայն բանակցություններին ԼՂՀ լիարժեք մասնակցության դեպքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930