Տավուշի մարզպետարանից հայտնում են որ շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ)որոշմամբ հունիսի 15-29-ը Դիլիջանում կկայանա «Գրանի պրի» շարքի մրցաշարերից մեկը: Այն նվիրված է շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի Միխայիլ Բոտվիննիկի դեմ տարած հաղթանակի 50-ամյակին: Մրցաշարին կմասնակցեն 12 շախմատիստուհի ՝ Հնդկաստանից, Ռուսաստանից, ՈՒկրաինայից, Մոնղոլիայից, Վրաստանից, Սլովենիայից, Բուլղարիայից, Լիտվայից եւ Հայաստանից:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ