Լրահոս
Օրվա լրահոսը

Բառերի կարեւորության մասին

Հունիս 15,2013 12:00

Նաիրի Հունանյանը, կատարելով իր ահաբեկչությունը, արտասանում էր այն բառերը, որոնք դրանից առաջ եւ դրանից հետո կրկնում են բոլոր ընդդիմադիրները, իսկ նրանց հետեւից նաեւ՝ կյանքից դժգոհ քաղաքացիները՝ «ժողովրդի արյունը ծծեցիք», «ձեր պատճառով ընտրություններ չեն եղել» եւ այլն: Բառերին իրականում պետք չէ թեթեւ մոտենալ` դրանք կոդեր են, որոնց միջոցով մտքի կարծրատիպեր են ստեղծվում: Շարունակում եմ պնդել, որ նույն Նաիրի Հունանյանի վրա աշխատել են խիստ  պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք, օգտագործելով  գլխավոր դերակատարի անսահման ինքնասիրահարվածությունը, «ծրագրավորեցին» նրան հանցագործություն՝ համոզեցին նրան, որ այդպիսով նա «ազգ է փրկելու»: Ընդ որում, այդ աշխատանքը կատարվել է այնպես, որ ահաբեկիչների պարագլուխը, հնարավոր է, չէր էլ հասկանում, որ իրեն «ծրագրավորում» են:

Հիմա էլ կան բառեր, որոնք, այսպես թե այնպես, կողմնորոշում են մարդկանց: Օրինակ՝ իմ բարեկամ ազատամարտիկներից մեկը, ինձ թվում է, արդարացիորեն դժգոհում է՝ այսքան կռվեցինք, որ ազատագրված պետություն անունը դնենք Լեռնային Ղարաբաղի՞ Հանրապետություն, ինչո՞ւ ոչ՝ Արցախի Հանրապետություն: Հնացած, օտարալեզու տոպոնիմի բացառումը ինչ-որ բան փոխում է մտածողության մեջ: Մենք չենք ասում, չէ՞, Էրիվան (փափուկ «ն»-ով), Թիֆլիս կամ, ասենք, Օրջոնիկիձե. վերջին դեպքում ռուսները վերադարձրել են Վլադիկավկազ հպարտ անունը, որը բոլորին հիշեցնում է, թե ինչի տեր է կայսրությունը:

Նույնը թալանելու, արյուն ծծելու եւ ընտրությունները կեղծելու, ինչպես նաեւ ճամպրուկները հավաքելու եւ արտագաղթելու վերաբերյալ: Որ այդ ամենը կա՝ ոչ ոք չի հերքում: Բայց անընդհատ կրկնելով նման դարձվածքները՝ հարգարժան ընդդիմադիրները եւ նրանց քարոզչությունն անող մեկնաբանները իրենց ընտրազանգվածի մոտ արթնացնում են ճակատագրապաշտական տրամադրություններ, loser-ի հոգեբանություն՝ «ով էշ, մենք՝ փալան» տրամաբանությամբ: Ցանկալի է, որ «ալան-թալանի» մասին խոսակցություններին զուգահեռ (որոնց, ի դեպ, միացել են իշխանամետ կուսակցությունները), մեր քաղաքական եւ հասարակական վերնախավը խոսի նաեւ ինչ-որ պոզիտիվ արժեքների մասին:

Հասկանում եմ, որ դա բարդ խնդիր է: Փնթփնթան խոսակցություններին «տոն տալը» շատ ավելի շահավետ է: Իսկ «հայրենասիրություն», «աշխատանքին նվիրում», «գիտելիք» բառերն արտասանելուց հետո մտավախություն կա, որ քեզ կասեն՝ «այ, ախպեր ջան, ինչի՞ հետեւից ես ընկել, դո՞ւ ես միամիտ, թե՞ մեզ ես միամիտի տեղ դրե. սա թալանի, քցողի, գողի երկիր ա»: Եվ կողքիններն անպայման կավելացնեն ավելի թունդ արտահայտություններ: Հակադրվել loser-ների այդ «երգչախմբին»՝ երբեմն ավելի դժվար է, քան «ժողովրդին համաքայլ» երգելը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (46)

Պատասխանել

  1. ani says:

    Համաձայն եմ, որ մեզ պոզիտիվ տրամադրություններ են պետք, պոզիտիվ արժեքներ: Ուղղակի ամեն մարդ տարբեր պատկերացումներ ունի պոզիտիվ արժեքների մասին և տարբեր բաներ է հասկանում դրա տակ: Այս պահին ինձ մոտ շատ պոզիտիվ տրամադրություններ կարթնացնի օրինակ մեր գող ու կաշառակեր կառավարության անդամներին և իրենց պարագլխին ազատազրկելը ամբողջ ունեցվածքի բռնագրավմամբ: Երեկ ավելի շատ հակված էի մահապատժին, բայց այնուամենայնիվ կարծում եմ, որ մահապատիժը ավելի շատ վրեժխնդրության է նման, ոչ թե կանխարգելիչ պատժի և պոզիտիվ չի ազդի մեր հասարակության վրա: Դա շոկային թերապիայի էֆեկտով կառողջացնի և բավական կկազդուրի մեր հասարակությանը` առաջացնելով շատ պոզիտիվ մթնոլորտ: Կարթնացնի հույս մեր վաղվա օրվա նկատմամբ: Պատկերացրեք, միացնում եք Հայլուրը և հեքիաթների փոխարեն լսում եք իսկական պոզիտիվ լուր, օրինակ`այսօր այսինչ այսինչ վարչական շրջանների դատարանի դատավճռով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման` ունեցվածքի բռնագրավումով: Ցավոք, այս իրավիճակում պոզիտիվը միայն այս կերպ կարող է լինել

  2. Մարգար Մախսուդյան says:

    Սա մի ատոմային ռումբ էր՝ նետված գաղջագաղջ մթնոլորտի գլխին, իսկ միգուցե ապահով Հայստանի առաջին ձնծաղի՞կն էր.
    Հատկապես տպավորված եմ հետևյալ մտքից.
    =Փնթփնթան խոսակցություններին «տոն տալը» շատ ավելի շահավետ է:=
    Եվ ցավն այն է, որ այս շահավետ բիզնեսը թողած՝ մարդիկ հիմարաբար հեռանում են երկրից, մինչդեռ այսօրվա բիզնեսի առաջատարները օֆշորներն ու պետական թալանը թողած, զբաղված են փնթփնթան խոսակցություններին «տոն տալով»…
    Համլետը կասեր՝ օշինդր է, օշինդր…

  3. Ruben says:

    Երբ որոշակի տարածքում խանգարվում է բնական անհրաժեշտ քանակների միջեւ հավասարակշռությունը՝ երիտասարդների եւ ծերերի, խելացիների եւ հիմարների, առողջների ու հիվանդների, կրթվածների ու անկիրթների, նստակյացների եւ քոչվորների, հերոսների եւ դավաճանների, ազնիվների ու փալասների, ոստիկանների եւ խաչագողերի, ձեռնարկատերերի ու բյուջետնիկների, ազատների ու ճորտերի, ազգի եւ ժողովրդի, լավի եւ վատի, ճշտի ու ստի… Երկիրը շեղվում է իր առանցքից: Նրանք, ովքեր հարմարվելեն քայլել խեցգետնի նման՝ կգոյատեվեն մինչեւ հաջորդ շեղումը:

  4. Համլետ says:

    Արամ,փիլիսոփայության տեսանկյունից լրիվ համաձայն եմ Ձեզ հետ:
    Ուզում եմ հիշեցնել նաև Մարքսի՝ ,,Կեցությունն է (որոշ դեպքերում՝ կացույթաձև) բնորուշում գիտակցությունը,, հանրահայտ՝ խորը փիլիսոփայական միտքը:Մարդ էակի համար բնորոշ է նաև՝ լուծելիք խնդիրների առաջնահերթության գործոնի առկայությունը…Զորօրինակ՝ սկզբից ջրախեղդվողին պետք է դուրս բերել ջրից՝ նոր հետո կատարել առաջին անհրաժեշտության գործողություններ…Ճիշտ է նաև,որ տվյալ դեպքում ափին կանգնել ու սուգ ու շիվան անելն էլ անօգուտ է,ինչպես նաև՝ անօգուտ է խեղդվողին փրկելու ու առաջին օգնություն ցուցաբերելու անհրաժեշտ գործողությունների ցանկն արտասանելը…
    Ես չգիտեմ,թե տվյալ պարագայում մարդա մեկի տատն ի՞նչ կասեր,բայց համոզված եմ,որ մեզ պետք են հստակ գործողություններ,այլ՝ ոչ թե բարոյահոգեբանական մտազեղումներ…:)

  5. harut says:

    Վերլուծութիւնը կատարեալ է ( ինչպէս միշտ) թէեւ խրատական նկարագիր ունի բայց կատարեալ է։
    Մենք տարօրինակ հաւաքականութիւն ենք ` մեր պատմական Արցախի նահանգը կը շարունակենք թրքական տարբերակով գործածել ՂԱՐԱԲԱՂ եւ առանց ամչնալու ալ կը թարգմանենք
    մեր օտար բարեկամներուն ՍԵՒ ՊԱՐՏԷԶ երգեր կը յօրինենք Մետալներ կը տպենք միշտ այդ Սեւ
    Պարտէզը շեշտելով։ Շատ կը խօսինք անձերու վրայ ըլլան անոնք հերոսներ կամ ոճրագործ մինչ կարծեմ որ պէտք ենք աւելի կեդրոնանալ համամարդկային արժէքներու վրայ ` ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ-
    ԻՐԱՒՈՒՆՔԻ- եւ հարց տալ միշտ թէ ԻՆՉ ԻՐԱՒՈՒՆՔՈՎ կամ յանուն ՈՐ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ այս կամ այն դէպքերը կը պատահին եւ հաշիւ պահանջել անդադար ։Կարծես կուսակցութիւնները գերադասուած են համամարդկային արժէքներէ ընթացք մը որ շատ հեռուները չի տանիր։

  6. Արմեն says:

    Հայտնի ասացվածքն ասում է. «Դեռևս չի եղել մի փիլիսոփա, որը հաջողությամբ կկարողանար տանել ատամի ցավը»: Միշտ այն մտքին եմ եղել, որ մենք՝ ուղղամիտներս ու խելոքներս պետք է ուժեղ լինենք: Սակայն ուժեղ չենք և չար ուժեղները ռեսուրսների մեծ մասն իրենց են վերցրել ու մեզ չեն տալիս: Ու չեն էլ տալու, նրանց ձեռքից այդ ռեսուրսները պետք է ետ վերցնել՝ միայն ուժեղանալուց հետո: Աշխարհի դրվածքը երբեք չի փոխվելու՝ ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր: Իսկ բառերով ոչինչ չես փոխի… Կարծեմ Շիրազն էր ասում՝ ես վագր կդառնամ, թե մարդը սա է…

  7. harut says:

    Յարգելի Արմէն
    Ճիշդ է որ մեծ փոփոխութիւնները դիւրաւ չեն տեղի ունենար սակայն պատմութիւնը վկայ
    շատ մը արմատական բարեփոխումներ տեղի ունեցած են դարերու ընթացքին մանաւանդ
    վերջին հարիւրամեակին։ Ուստի պէտք է յարատեւել քաջաբար։ Կարծեմ Աւետարանին մէջ է այս սքանչելի բնաբանը ։ ՈՐ ՀԱՄԲԵՐԵՍՑԷ Ի ՍՊԱՌ ՆԱ ԿԵՑՑԷ ( Ի սպառ համբերողը կը յաղթանակէ)

  8. Armen says:

    այն որ սա իմաստ չւնեցող հոդված է դա թողնենք մի կողմ. Հարցը նա է թէ ինչւ է հեղինակը օգտագործւմ անգլերեն բառեռ հայերենով գրված հոդվածւմ վորի սիրւն հայերեն համարժեքները գոյւթյւն ւնեն.

    Positive- դրական
    Looser -անհաջողակ

  9. Ettentcchi says:

    Եթե արդեն Արամ Աբրահամյանն էլ է նկատել որ մեր երկրում ԳԱՂՋ ՄԹՆՈԼՈՐՏ Է և ձեռնամուխ է եղել դրա վերացմանը մեր վիճակը շատ լուրջ է:
    Հ Գ
    Ես Ձեզ հավատում էի պարոն Աբրահամյան

    • Ընթերցող says:

      այսոր հարմար ա – գաղջ մտնոլորտ ա: վաղը հարմար չի լինի – խմբագրականում կկարդաք աչքերիդ ա երևում, մի քիչ լավատես եղեք: տպագվող նյութերը կարծես հիմնականում նախատեսված են ամնեզիայով տառապողների համար: հարգարժան թերթի հարգարժան խմբագիրը տարիների ընթացքում ոչ միայն լրատվություն է տալիս աշխարհի մասին, այլ շատ կոնկրետ կարծիք ձևաորում իր հայացքների մասին ընթերցողի մոտ, բայց մեկ-մեկ իրեն թվում է թե ինքն էլ մեզ նման անոնիմ գրող է, երբ ուզի ոնց ուզի կներկայացնի: այսօր կարմիրների կողմից է, վաղը սպիտակների – հա ախպեր պրովոկատիվ միտք եմ տալիս քննարկեք էլի:

  10. ara says:

    Հայաստանը անիծված երկիր է: 99 տոկոսը ազնիվ մարդիկ են, 1 տոկոսը սրիկաներ, բայց սրիկայական գաղափարախոսւթյունը իշխում է:

    • Ruben says:

      Հայաստանը շատ լավ էլ երկիր է: 99 տոկոսին “անիծել” են: Իսկ 1 տոկոսը այլմոլորակայիններ են:

    • Արմեն says:

      Հարգելի ara մեր երկիրը անիծված չէ, անցնեմ դու-ի լավ 🙂 Մենք ունենք լիքը թերություններ ու այդ թերությունները խանգարում են մեզ արագ առաջ գնալու համար: Մենք պիտի շատ քննարկենք մեր վիճակի, պատճառների վերաբերյալ; մենք շատերով պիտի գանք ընդհանուր հայտարարի, որը դեռ չի ստացվում: Մենք մեր սխալները, մորթապաշտությունը ու անազնվությունը…., չենք նկատում ու ուզում ենք ամեն ինչ լավ լինի ու քանի որ այդպես հնարավոր չի, մենք գտնում ենք մեղավորներին ( քո ասած 1 տոկոսին ) ու էլ խնդիր չունենք, վեջ գտանք, եկեք կախենք, մորթենք; Իրականում մենք պիտի փոխվենք, միամիտ ենք, քիչ տեղյակ ու չվերլուծող:

  11. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Շնորհակալություն քննարկման համար: Ցավոք, բոլորին աանձին-առանձին չեմ կարող պատասխանել: Համենայնդեպս, գրեմ «Սերժիկ, հեռացիր», որ ընթարցողներից ոմանք ինձ գովեն խիզախության եւ սկզբունքայնության համար:

  12. Dora Sakayan says:

    Կան անգլերէն, ինչպէս և այլալեզու մի շարք տարածուած բառեր, որոնք անթարգմանելի են: Անհրաժեշտութեան դէպքում դրանք կարելի է մէջբերել, ինչպէս արել է յօդուածագիրը: Միայն թէ`
    գրւում է “loser” և ոչ թէ “looser”:

    Ի դէպ` այս յօդուածը, ինչպէս պարոն Աբրահամեանի բոլոր գրութիւնները, կարդացի մեծ հետաքրքրութեամբ:

    Արոդ

  13. Գևորգ says:

    Մեծ ցանկություն ունեմ համաձայնվելու Ձեզ հետ դրական բաներ լսելու, տեսնելու և լսելու վերաբերյալ, սակայն այսօր մեզ հայերիս բնորոշ է ձևաբանությունը <>, թե աշխատում ենք, ստեղծում ենք, ապրում ենք… Բայց հիմա ես հարց եմ բարձրացնում` արդյոք ժողովուրդը ազգ դարձնող սերուցքը` մտածող, արարող, ստեղծող հայը կորիզը կա թե չէ, եթե կա էլ այս ընթացքի մեջ որքան կդիմանա և…

  14. Nem says:

    Հարգելիներս` ես չեմ տեսնում աշխարհա-քաղաքական նախադրյալ Հայաստանի, որպես առանձին
    պետություն քաղաքական կամ սոցիալական վիճակի բարելավման նախադրյալ:
    Դրա համար պետք է բարոյական շրջապատ կամ դաշնակից ունենալ:

  15. Maxim says:

    Հարգելի՝ Արամ Աբրահամյան իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում՝ Ձեր համարձակ և
    խելամիտ գործունեության համար: Ձեզ երբեմն քննադատում են՝ անուժ, անկամք և անհամարձակ
    անձիք, որոնց տեղը՝ կյանքում միշտ մեկը լուծել է նրանց առօրյա հարցերը:
    Հարգելի քաջ Նազարներ, ո՞վ է ձեր ձեռքը բռնել, որ հրաժարվում եք գործնական պայքարից: Միացեք մեզ՝ ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆ համաժողովրդական շարժմանը, որի նախաձեռնողները իրենց
    ապրած կյանքով ապացուցել են իրենց նվիրվածությունը՝, ազգին, ժողովրդին, երկրին:
    Մեր զենքը,՝ խոսքն է, միտքը, իմաստը, նպատակը, այլ ոչ պաշտոնի համար տասնյակ անմեղ մարդ
    կանց մայրաքաղաքի կենտրոնում գնդակահարելը, ապա մնալով անպատիժ՝ շարունակել կենացները,
    և շալլախոն մուղամների և այլ զզվելի կլկլոցների տակ՝ երկիր թալանելը:
    -Անցնեմ՝ լիրիկային, բայց ասեմ որ խոսքը առնետների մասին չի:

    Էշի զռոցը

    Կա մի կենդանի՝ էշ ենք անվանում,
    Նրա անվան տակ միշտ էլ հասկանում՝
    Իբր մի տգետ, անտաշ, անբանի,
    Կշտամբանքների, ծեծի արժանի:
    Նա առավոտից մեզ համար բանում,
    Շալակն առած, մեզ դես դեն տանում,
    Նույնիսկ այնպիսի սար ու ձոր հատում,
    Որտեղ և,՝ շարժիչ ուժ չի աշխատում:
    Այդքանից հետո, փայտով մեր ձեռքի,
    Կողերը տաշում՝ վերածում վերքի,
    Իբր թե՛ նա շատ կամաց է գնում,
    Ինքնաթիռներից՝ խիստ ետ է մնում:
    Իսկ էշը շատ լուռ, աչքերում թախիծ,
    Գլուխը խոնարհ, ականջները ցից,
    Մեզ ոչ մի հարցում չի հակաճառում,
    Թեպետ և հաճախ՝ շոգում է սառում:
    Բայց երբ տեսնում է, որ չենք հասկանում,
    Հերիք չէ իրեն՝ էշ ենք անվանում,
    Բեռի հետ մեկ տեղ, մեզ էլ շալակած,
    Սար ու ձոր անցնում, ծարավ ու սոված,
    Վիրավորանքին էլ չի դիմանում,
    Եվ մինչև հոգու խորքը զլանում,
    Գլուխը կտրուկ աջ ու ձախ տանում,
    Վրայի բեռը ցիր ու ցան անում,
    Սարով ու ձորով գցում զռոցը,
    Բոլորին ուղղում գրողի ծոցը:
    Բայց երբ զռում է ու հանգստանում,
    Նորից իր բեռն է շալակած տանում,
    Եվ նայում շուրջը՝ անցնող դառնողին,
    Ու մտքում ասում,՝ ՁԵ՛Զ ՄԱՐԴ ԱՍՈՂԻՆ:

    • Ruben says:

      Քանի որ “Նախախորհրդարան”–ի ցանկությունները, նպատակներըն ու ծրագրերը համընկնում են Ազգային անվտանգության ծառայության պարտականությունների հետ, ՆԱԽԱԳԱՀԻՆ անհրաժեշտ է Աած-ն ուղարկել թոշակի, իսկ “Նախախորհրդարան”-ին տալ Աած-ին համապատասխան պաշտոնական կարգավիճակ:

  16. Արմեն Սարգսյան says:

    Գևորգ ջան, մտածող-արարող կորիզ կա, բայց հենց հարցն էլ էնա, որ էտ կորիզին տեսնենք: loser-ների երգչախումբը ուզումա համոզի, որ չկա էտ կորիզը, որ հնարավոր չի, որ լինի էս պայմաններում և այլն: Էտ ամեն ինչը իրանց loser-ությունն արդարացնելու համար են ասում («որ հնարավոր կիներ հենա մենք կլնեինք էլի») : Բայց էտ կորիզը իհարկե կա, ու ինչքան շուտ սկսենք տեսնել ու գնահատել էտ մարդկանց (դրականը), էտքան էտ մարդիկ կշատանան ու կուժեղանան:

    Մի խոսքով, լրիվ համաձայն եմ հեղինակի հետ:

  17. Անի says:

    Շնորհակլություն ,Ապրեք .

  18. Համլետ says:

    Արամ,ինձ հետաքրքրում է Ձեր կարծիքը ԲՀԿ-ի պահվածքի վերաբերյալ…
    ԲՀԿ-ն ու՞մ կողմից է ղեկավարվում…Սերժի երդմնազանցության արարողությանը մասնակցած ԲՀԿ-ականները էդ քանի՞ գլուխ ունեին,որ առանց Ծառուկյանի «դաբրոյի» գնային Սերժի հետույքահամբյուրության արարողությանը մասնակցեին…Հիմա էլ Տարոնի նույնատիպ մասերի մոտ հերթ կանգնած ավագանու ԲՀԿ-ական հետույքաբնակները մեզ «զարմացրեցին»…Հայաստանում արդյո՞ք գործում է 2 ԲՀԿ՝ նայած օրվա 30 արծաթի կուրսի…

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      ԲՀԿ-ն չի կարող լինել ընդդիմություն, ինչպես արդարացիորեն ասել է Գագիկ Ծառուկյանը: Պատճառն այն է, որ ոչ միայն Ծառուկյանը, այլեւ բազմաթիվ այլ հայտնի ԲՀԿ-ականներ զբաղվում են խոշոր բիզնեսով: Իսկ Հայաստանում դա անհամատեղելի է ընդդիմադիր կարգավիճակի հետ:

      • Համլետ says:

        ԲՀԿ-ն ուզում է համ հաճույք ստանալ Սերժին ծածուկ այցելելով,համ էլ՝ կույս երևալ միամիտ ազգաբնակչության աչքերում՝ հաճույք ստանալուց ազատ ժամերին…
        ԱԽՔ-ն ու Դհոլ Արտաշն հանգստանում են…

  19. Արամ says:

    Հա բա, ասենք լավ է, որ լավ լինի, տեսեք ինչ անհավանական առաջընթաց կա, Լֆիկը պատմամշակութային կոթողը բնակելի չի սարքում, Գալուստը խոստանում է պետական գնումների վատնողների հարցը քննարկել, տարին կես է եղել, բայց վարչապետը նոր ԲՄՎ չի գնել, 3 ընտրություն եղավ, բայց 10 երիտասարդ չգնդակահարվեց: Արտագաղթն էլ պոզիտիվ է, ավելի շատ տուն եկող կլինի, թե չէ վատ ա վատ ա….
    Հ, Գ, Հարգելի խմբագիր, Դուք կարծես թե դավադրությունների տեսությանը չեք հավատում, երևի Ն. Հունանյանին բացառիկ եք համարում: Տիրանասպանություը հազարամյակների պատմություն ունի, նաիրիներ եղել են ու կլինեն, անկախ մեր վերաբերմունքից նրանց նկատմամբ:

  20. Galust Yenokyan says:

    Ինձ թվում է «կյանքից դժգոհ քաղաքացիների» սինդրոմը գալիս է դեռ ստալինական խորհրդային շրջանից, մարդիկ կասկածամիտ էին, մի փոքր վախվորած: Մի մասն էլ որ ինչ որ «ոհմակի» մաս էին դառնում եվ դառնում «դաժան»… ես հիշում եմ երբ երիտասարդ տարիներին քայլում էիր աղջկա հետ «ուգլի» տղերքը այդ «դաժան» հայացքով ուղեկցում էին քէզ… եվ ընդհարապես մարդիկ քաղաքում իրար վրա շատ դեպքերում բարի հայացքով իրար աչքէրի չէին նայում, իսկ ահա մեր գյուղերում մարդիկ ավելի բարի էին, շատ նման արեվմուտքի շատ քաղաքներին: Ամերիկայում օրինակ շատ ժամանակ ժպիտով ասում են «Hi»: Հիշում եմ մի օր հայրս Ամերիկայում տուն եկավ զարմացած թէ «լսիր փողոցում շատերը ասում էին Հայ, որտեղից գիտեն ես Հայ եմ?»: Իհարկե մեր ժողովրդին հատուկ է «դառդոտ» խառնվածքը, երեվի դրա համար է որ շատ ժամանակ հավաքույթներին բացի «Կանաչ տերեվից» ուրիշ երգ չի գալիս մտքներիս…

    • Համլետ says:

      Կանեփի ,,կանաչ տերևի,, ազդեցության տակ մեկնաբանություն է…
      Ասում են նման դեպքերում ամերիկաների,ավստրիաների գյուղերի ու քաղաքների ,,ուգլի,, տղերքի ոհմակի դաժան հայացքներից ու ստալինյան ճամբարում մեծացածի աբիժնիկի հոգեբանություն է ձևավորվում…Պատահում է նաև՝ Չինգիզ-Խանն էլ է մեկ-մեկ այցելում ու պատմում,որ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի փողոցներով աղջկա հետ քայլելիս՝ աղջիկն ամեն 5 րոպպեն մեկ ասում էր ,,հայլ հիտլեր,, ու ,,ուգլում,, կանքնած Ալեկսանդր Մակեդոնացին կարծում էր,թե աղջիկը Գերմանիայի հայերից էր…

      • Galust Yenokyan says:

        Հարգելի Համլետ, իհարկե ընդունում Ձեր տեսակետը, թեեւ Ձեր գրածից այն տպավորությունն ստացա որ կանեփի նկատմամբ թուլությունը ավելի Ձեզ մոտ է: Ինչ վերաբերում է «դաժանությանը» դա գալիս է նաեվ 50 -60 ական թվերին գյուղական բնակչության մասսայական միգրացիան դեպի Երեվան, ինչպես Շիրազն էր ասում «գյուղից իջա ես քաղաք», ու եթե նա իր հետ բերեց մի ամբողջ նոր աշխարհ, նոր թարմություն մեր պոեզիաին, ապա միգրանտների մեծ մասը (ինչպես ամենուր աշխարհում) իրենց ինքնահաստատման ձգտումով եվ դրա համեմատ «դաժան» մարգինալ բարոյական արժեքների շնորհիվ ազդեցին մեր քաղաքային մշակույթի վրա: Այն իչի մասին որ Դուք ընդվզում եք Ձեր «բանաստեղծության» մեջ , այն ինչ իրագործեցին Հոկտեմբերի 27 ին Ռ.Ք. եվ Ս.Ս. եվ իրենց հոգեվորդի Սուրեն Խաչատրյանը նման մարգինալ «դաժան» բարոյականության դրսեվորումն է:

        • Համլետ says:

          Շիրազն ընդհակառակը՝ Հայաստանի այն ժամանակների քարաշեն,ավանդապաշտ,արհեստների ու արվեստների բնօրրան Քաղաք Լենինական-Գյումրիից ,,իջավ,, կավաշեն մեծ գյուղ Էրիվան ու իր նման մյուս հանճարեղ ,,միգրանտների,, (բոլոր Մեծ ,,միգրանտների,, անվանական հսկայական ցանկը բաց եմ թողնում) հետ միասին՝ մեծ ճիգերով Էրիվանը դարձրեցին Երևան ու ,,իրենց ինքնահաստատման ձգտումով եվ դրա համեմատ «դաժան» մարգինալ բարոյական արժեքների շնորհիվ ազդեցին մեր քաղաքային մշակույթի վրա,,…

  21. Գևորգ says:

    Հարգելի Արմեն շնորհակալ եմ արձագանքի համար: Բայց ահավորը ահռելի չափերի հասնող ձևաբանությունն է, որը տիրում է Հայաստանը: Նայեք Ձեր շուրջը, իհարկե կան մտածող, բանիմաց մարդիկ, բայց իմ համոզմամբ նրանք սակավ են, և մի թե այդ մարդիկ, իկապես պօզիտիվ իրականությամբ աշխատում և ստեղծում են ազգային և նույնիսկ համաշխարհային արժեքներ… Չկա մի ոլորտ և բնագավառ որտեղ այադ աղտը չգերիշխի լավը արարելու մտքին: Նայեք Ձեր շուրջը քանիսն են հավակնում իսկապես պոզիտիվ մարդ, մարդ ու նորից մարդ լինելու մեծ մտածող, բանական էակ գաղափարին: Մարդ որ իսկապես պոզիտիվ ապրելակերպ ունի և իր շուրջը լավացնում է, նույնիսկ վատը նրա շրջապատում գոնե ժամանակավորապես իր գործը կանգնացնում է: Եթե շատերս ազնվորեն և բարոյական, անկախ ամեն ինչից և մարդկանցից, կատարենք մեր գործը մենք կունենանք ապագա ապրելու: Իսկ փոքրիկ դոզաներով պոզիտիվը` միայն կներեք թմրամոլության նման է…

    • Համլետ says:

      Բառերի անկարևորության մասին էլ կարելի է հոդված գրել՝ շուտ-շուտ օգտագործելով՝ մի դեպքում ,,պօզիտիվ,, մեկ այլ դեպքում ,,պոզիտիվ ապրելակերպ ունեցող,, մարդու մասին,որն ,,իր շուրջը լավացնում է,, ու ,,անկախ մարդկանցից,, կատարում է իր գործն ու ,,ունենում ապագա ապրելու,, և ստեղծում ,,ազգային,միջազգային,հնդևրոպական,եվրասիական,սլավոնական,աֆրոամերիկական,ավստրիո-հունգարական,ղարաբաղյան,օֆշորային – համահայկական արժեքներ,,…

      • Գևորգ says:

        Ձեր գրվածքը շատ անհուն էր, իսկ արժեքային համակարգի ամբողջությունը անհասկանալի: Կարծես ցանկություն կար անընդգրկելին ընդգրկել: Ինձ համար գոնե Ձեր կողմից թվարկած շատ արժեքներ առնվազն անընդունելի են:

  22. Պարզապես մարդ says:

    Ընտիր հոդված էր, մեկնաբանություններն էլ պակաս չէին, բայց հատկապես MAXIMi բանաստեղծությունը, իսկ հետաքրքիր է ով է հեղինակը, երբեք չէի կարդացել կամ լսել, շատ լավն էր:
    Դե լավ որ լիրիկային անցանք մի հատ էլ ես ունեմ գրված, թարմ է վերջերս եմ գրել, մուսայի ազդեցության տակ ով հավես կունենա թող կարդա ովել չէ, առաջ դեպի անկապ հայաստան…

    ՄՏԱԾՈՒՄ ԵՄ

    Մտածում եմ ու չեմ գտնում պատասխան,
    Իմ իսկ տանը ես չեմ գտնում ապաստան,
    Ողջ աշխարհից ակնկալում դատաստան,
    Բայց ինքներս ենք սարը դարձնում տափաստան:

    Ով է Հայը, ինչ է Հայը, չգիտեմ,
    Հազարավոր վանք ու մատուռ ինչիտ էր,
    Աշխարհով մեկ ենք սփռվել, ես գիտեմ,
    Առանց հավատք խաչքարերդ ինչիտ էր:

    Որ շատ ազգերից ենք գերվել հայտնի է,
    Թուրք ասկյարի սրով մորթվել, գաղտնիք չէ,
    Սակայն այսօր մեր սրով ենք մորթում մեզ,
    Մեր իսկ հողից արմատախիլ անում մեզ:

    Այսօր արդեն մեկ հիվանդին երկու բժիշկ է հասնում,
    Խանութներում ամեն ինչ են վաճառում,
    Մեր մայրերի արցունքը չի դադարում,
    Օտարներին նույնիսկ մեր խիղճն ենք ծախում:

    Պաշարներով լեցուն մի բուռ այս երկրում,
    Մեր քույրերը շեյխի ծոցում են քնում,
    Թուրքից հողեր ենք պահանջում պատմական,
    Ու չգիտենք թե որն է մեր ապագան:

    Ամեն Հայի այսօր մի վանք է հասնում,
    Իսկ տատերը մոմի փող են աղերսում,
    Հարևանս արդեն սովից է մեռնում,
    Քահանան էլ ճոխ պալատ է կառուցում:

    Թուրքը, գիտեմ շատ հայերի է մորթել,
    Ով խելք ուներ, կրոնափոխ է եղել,
    Իր սեփական տանից հանվել, արտաքսվել,
    Սակայն մենք էլ թուրքից հետ չենք մնացել:

    Այդքան վանքեր կառուցելու փոխարեն,
    Գուցե որբերիդ կերակրես Տեր Զավեն,
    Թանկարժեք խաչեր ձուլելու փոխարեն,
    Զավակներիդ մի թող գնան ու կորեն:

    Արևմուտքում թուրքն է քանդում վանքերը,
    Արևելքում դատարկվում են տները,
    Օտարներն են նստում նրանց տեղերը,
    Իսկ նամազը փոխարինում Հայր Մերը:

    Չեմ հասկանում ինչպես դուք ելք չեք գտնում,
    Փակ դռների հետևում ինչ եք անում,
    Քրիստոնյա Հայն արդեն ձեռքից է գնում,
    Իսկ դուք թիկնած պոռտապարով հիանում:

    Մոռացել ենք և ուրացել ամեն բան,
    Հայի կյանքը դարձրել ենք մի դաժան բան,
    Գիտնականը դարձել է մի մուրացկան,
    Փողից բացի առժեք չունի ոչ մի բան:

    Բողոքում ենք ու դժգոհում վեր ու վար,
    Պահանջում ենք ու տրտնջում անդադար,
    Վաճառում ենք ու վաճառվում դարեդար,
    Չի մնացել արդեն ոչ մի բարերար:

    Մեր չունեցած Մասիսն էլ է աճուրդում,
    Իսկ Հայ մայրը, կաթի փող էլ չի գտնում,
    Մի այլ երկրում է նա իր բախտը փնտրում,
    Նույն խոտի համն, այնտեղ համեղ է թվում:

    Այսօր արդեն կարծես ինձ պարզ է դառնում,
    Թե Հայն ինչու այդքան վանքեր է “շինում”,
    Բազում գործած իր մեղքերն է նա քավում,
    Ավաղ Աստված նրան երբեք չի ներում:

    Աղոթքները մինչև երկինք չի հասնում,
    Ու մեր առաջ ոչ մի դուռ էլ չի բացվում,
    Հայաստանը գերեզման է հիշեցնում,
    Գերեզմանն էլ, թանգարանի վերածվում:

    Իմաստուն ու աշխարհակալ, միշտ նույն բանն են քարոզում,
    Դատարկ եկել, դատարկ կերթանք դեպի տուն,
    Գերեզմանիդ քարի թվերի միջում,
    Գիծն է միայն որ քո մասին է խոսում:

    Թե արել ես դու բարություն, գիծդ ոսկուց կձուլվի,
    Թե արել է նա չարություն, ոչ ոք չի էլ նկատի,
    Մի բուռ Հայ ենք բայց մատների արանքում,
    Քարն է նույնիսկ արագորեն դուրս հոսում:

    Զավակներդ ազգի հզոր հեռանում,
    Այլ ազգերի դրոշներն են զարդարում,
    Հետո երբ քաջ, անպարտելի են դառնում,
    Ազգանուններն են լոկ մնում, իրենց Հայ չեն համարում:

    Հազարավոր շորեր փոխում ու անցնում,
    Բազում կյանքի ձևեր ենք մենք որդեգրում,
    Ամեն ձևի մեջ միշտ մեզ ենք որոնում,
    Բայց այդ “ԵՍ” ը հենց մեր ներսում է ապրում:

    Շքեղության, հարստության մոլուցքից,
    Կուրացել ենք ու չենք տեսնում էլ ոչինչ,
    Հույս ենք տալիս ինքներս մեզ որ կունենանք գոնե քիչ,
    Բայց չէ սպասիր, դու պետք է տաս դեռ մի քիչ….

    Երևան 28/01/2013 թ.

  23. Լավատես says:

    Եկեք մեր Հայկ նախահորը Աստվածի կարգավիճակ տանք, ամեն Հայ իր եկամտահարկի մեկ տոկոսը կտրամադրի մեր Աստծո տաճարի ու արձանի կառուցմանը, իսկ մեր ազգի սերուցքը թող օրուգիշեր մտածի, թե ինչպես դա իրականացնի:

  24. Maxim says:

    Հարգելի,՝ Պարզապես մարդ: Ձեր գրած բանաստեղծությունը միանշանակ խորն է, հուզիչ, մտահոգ,
    և իհարկե՝ պարզ ու ազնիվ: Կփորձեմ,՝ պարզ ու ազնիվ տալ իմ անձնական կարծիքը, որտեղ ես մի հարցում համամիտ չեմ, իսկ մյուսում՝ դժվարանում եմ կարծիք հայտնել:
    Ձեզ հետ համամիտ չեմ, որ հանծագործ, թալանչի, գավառական, կիսագրագետ, հետամնաց, ագահ, մարդասպան մարդկանց մեղքը, կարծես բաժանում եք՝ մեր բոլորիս վրա հավասարապես, հատկապես նախավերջին տողերում, իսկ ես ստույգ կտայի նրանց անունները թեպետ խորը զզվանքով, բայց մեր Ղարաբաղցու կոլորիտով,՝ ,,Մնին անունը՝ ռոոոոբիկա, մնին անունն ալ շեռռռռռժիկա,,:
    Իսկ դժվարանում եմ մեկնաբանել Ձեր հետևյալ տողի իմաստը,՝ ,,Ով խելք ուներ, կրոնափոխ է եղել,,: Քանի, որ ես՝ ճգնավոր չեմ, ոչ էլ արտադոքս հավատացյալ, ոչ էլ դեմագոգ, և առավել ևս՝ չեմ եղել կրոնափոխվողների վիճակում, ապա ընդհամենը կասեմ հետևյալը, որ ինչը՝ այսօրվա սրբազաններն են,՝ իրենց BENTLI-ներով, նրանց նայելով՝ կրոնափոխվողներին կարելի է նույնիսկ արդարացնել:
    Համեցեք,՝ ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆ: Այնտեղ՝ կորիզը շատ մագուր է, հույսով եմ որ այդպես էլ կգնա:

  25. gago says:

    Իզուր չի ասված. միտքդ գործում է այնպես ինչպես դու նրան կերակրում ես:Որոշների համար իհարկե դժվար է ընդունել և նամանավանդ փորձել փշրել սեփական ձախողակի մտածելակերպը (ասած Արամի looser’s mentality);

    • Galust Yenokyan says:

      Հարգելի Գագո, էս մեր կյանքում շատ դժվար է որոշել ով է հաջողակ ով անհաջողակ (loser): Շատերիս համար իրական հաջողակը ՄՈՆԹԵԻ նման մարդն է, որ իմաստալից կյանք ապրեց, իսկ ահա իմ նման մեկը արտերկրներում թեեվ միտքս կերակրելու հնարավորություն ունեմ, բայց դա համարել իմաստալից կյանք … կամ Ռոբիկ, Սերժիկներին համարել հաջողակ… ամեն ինչ հարաբերական է… Իհարկե յուրաքանչյուր Հայ մարդ պիտի արժանի լինի իր հողի վրա արժանապատիվ աշխատանքի եվ արդար կյանքի: Եթե մարդիկ պատրաստ են պայքարելու դրա համար կարծում եմ դրանից ավելի համեղ կերակուր չկա ՄՏՔԻ համար եվ իրենք իսկապես հաջողակ են:

  26. Պարզապես մարդ says:

    Maxim ջան, շատ շնորհակալություն մեկնաբանության և կարծիք արտահայտելու համար: Անպայման հաշվի կառնեմ, սա մի գիշերվա մեջ է գրվել ու եսել բանաստեղծ չեմ ու ինձանիցել ինչ որ բան չեմ ներկայացնում որ դնենք քննադատման, ուղակի մուսաեր եկավ գրեցի կիսվեցի: Անկասկած թերություններ և քննադատություններ կլինեն: Եսել իմ կարծիքս կուզենայի հայտնել քո կարծիքի վերաբերյալ, եթե դեմ չես իհարկե: Ազգը ընտանիքի նման մի բան է ուղակի չափսերով մեծ: Հիմա եթե ընտանիքի անդամներից մեկը մի ինչ որ անբարոյական արարքա թույլ տալիս դրանից ընտանիքի image-ը փչանումա թե ոչ? Եթե պատասխանդ այո է ուրեմն քո հարցին պատասխանեցի իսկ եթե ոչ է ուրեմն կարող եմ ավելի մանրակրկիտ մեկնաբանել այս հարցը: Ուզում եմ ասել որ մենք ընտանյոք հանդերձ ամենքս մեր չափով մեղավոր ենք եթե անդամներից մեկը սխալ ճանապարհով է գնում:
    Ինչ վերաբերվում է ,,Ով խելք ուներ, կրոնափոխ է եղել” տողին, ամբողջովին համամիտ եմ ձեզ հետ և անպայման կձևափոխեմ ասենք կարելիյա սենց, “ով խելք ուներ, կրոնափոխ են արել” որը արդեն իրականությանը շատ ավելի մոտ է:
    Ինչ վերաբերվում է gago-ի ասածին, ես նույնպես համաձայն եմ որ իմ միտքս գործում է այնպես ինչպես որ ես եմ նրան կերակրում ու քնի որ մտքին էլ մարմիննէ կերակրում իսկ մարմնին էլ բուսական աշխարհն ու մեզ շրջապատող հասարակությունը երևի որ եդ սնուցումը իսկզբանե աղտոտվածա լինում ու ճիշտ չի գնացել, իմ մոտ խախտումներ են առաջացել և (ասած Արամի looser’s mentality) է առաջացել որի համար ես ներողություն եմ խնդրում, ընդունում իմ պարտությունը և ամենագլխավորը ոչ մեկին չեմ մեղադրում դրա համար: Շնորհակալություն…

  27. Nem says:

    Տղերք, շատ չարությու եմ զգում, անսահման,պարպում աղերսող չարություն.
    Լուրջ եմ ասում, դուք իրար վրա պարպվում եք, բա մնացածն ինչ անեն,
    հետո, եդ արնաթաթախ դեպքերը, որ հիշում եք, կնշանակի,նաև`ակնկալելու պես մի բան…
    Լավ չի….

  28. Nem says:

    Արամ Աբրահամըանին եմ հարցնում,
    ինչ է մտքումդ եղբայր……

  29. Nem says:

    ներողություն սխալի գրվածքի համար

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930