«Հայկ Մովսիսյանի ինքնասպանության դեպքի առթիվ ԼՂՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցված քրեական գործի քննության ընթացքում Հայկ Մովսիսյանի նկատմամբ որեւէ անձի կողմից բռնություն գործադրելու կամ այլ ապօրինի գործողություն կատարելու վերաբերյալ ապացույցներ ձեռք չեն բերվել: Եվ 18.03.13 թվականին որոշում է կայացվել ԼՂՀ քննչական մեկուսարանի կալանավորների եւ ամբաստանյալների ե դատապարտյալների նկատմամբ քրեական գործի մասը կարճել՝ քրեական հանցակազմի բացակայության հիմքով»,- գրված 2010 թվականի հունիսի 15-ին ԼՂՀ զորակոչված Կոտայքի մարզի Վանատուր թաղամասի բնակիչ Հայկ Մովսիսյանի «ինքնասպանության» վերաբերյալ զոհվածի մոր նամակում:
Մայրը՝ Հեղինե Պետրոսյանը, շարունակում է պնդել, որ Հայկին միտումնավոր են սպանել եւ հիմա փորձում են կոծկել:
Մի քանի օր առաջ նա հանդիպել է Հատուկ քննչական ծառայության հատուկ կարևորության գործերով ավագ քննիչ Մուշեղ Բաբայանի հետ, որը Հ. Պետրոսյանին փորձել է համոզել, որ կատարվածն ինքնասպանություն է: «Ասում է՝ տղադ հիվանդ էր, դրա համար ինքնասպանություն գործեց: Սակայն լավ հիշում եմ, որ տղաս տեսակցության ժամանակ ասում էր՝ ինձ այստեղից հանի, երեխան լավ էլ գիտեր, չէր կարողանում արտահայտվել, երեխայիս ծեծել են, ես որ հանդիպեցի Հայկը վիզը փակել էր, ասացի` ինչու ես սպարտիվկիդ շղթան մինչև վերջ քաշել…քաշել էր, որ չտեսնեի…Մինչև հիմա երեխուս շորերն էլ չեն տալիս»,- ասաց մայրը: Նա մինչև հիմա չի կարողանում ստանալ մեկ հարցի պատասխան՝ ինչո՞ւ էին որդուն պահել բերդում, երբ զինգրքույկ ուներ:
Հոդվածն ամբողջությամբ` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: