Երեկ՝ հունիսի 14-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան փողոցի Կառավարական ամառանոցի հարևանությամբ գտնվող ՍԲ. Աբգար թագավորի փողոցի թիվ 79 տան դիմաց կա ճամպրուկ, և այն կասկած է հարուցում, որ հնարավոր է մեջը պայթուցիկ լինի:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է, որ կարճ ժամանակում նշված վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը և թիվ 18 հատուկ փրկարարական ջոկատը՝ 1-ական մարտական հաշվարկով, ինչպես նաև ճգնաժամային կառավարման կենտրոնի Արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Նրանց աշխատանքները ղեկավարում էր Երևանի Փրկարարական վարչության պետ, գնդապետ Մուշեղ Ղազարյանը: Ժամանել էին նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի և Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողներ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ դեպքի վայր կժամանեին սակրավորներ, Մ. Ղազարյանը մի քանի փրկարարների հետ զննեցին տարածքը, հետո զգուշությամբ բացելով ճամպրուկը, այնտեղ ոչինչ չհայտնաբերեցին: Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում: