«Обозреватель»-ը կազմել է ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության պրեմյեր լիգայի 10 հերոսների ցուցակը, որոնք կարող են ընթացիկ մրցաշրջանն իրենց հաշվարկում գրանցել որպես հաջողված:
Բնականաբար, ցուցալում տեղ է գտել նաեւ Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունը, որի մասին գրված է. «Ժողովրդական այս ասացվածքը գիտեն անգամ Դոնեցկի ամենափոքր բնակիչները: Դոնեցկի ֆուտբոլասերները Մխիթարյանի կատարմամբ փայլուն մրցաշրջանի վկաները դարձան: Համաձայնեք, որ 42 խաղում 29 գոլ խփելը տպավորիչ արդյունք է հարձակողական ոճի կիսապաշտպանի համար: Սակայն Մխիթարյանին միայն այդ դիրքով սահմանափակելը ճիշտ չէ, որովհետեւ նա հաճախ է հայտնվում հարձակման սուր գծում ու եզրափակում գրոհները, կարող է գրագետ խաղալ հենակետայինի գոտում…»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ