Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթողներ ու պարտվողներ չեն լինի

Հունիս 15,2013 10:07

«Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասել է «Եթե ուզում ենք իրավիճակը փոխել, նախ պետք է հասկանանք՝ ինչն ենք ուզում փոխել։ Ընդդիմության հիմնական պրոբլեմը անհավասար մրցակցությունն է, որ գոյություն ունի Հայաստանի քաղաքական դաշտում։
Մենք չենք պարտվում Հանրապետականին որպես քաղաքական ուժի, այլ պարտվում ենք իշխող կուսակցությանը, որը տնօրինում է մեր իսկ ստեղծած պետության ողջ ռեսուրսը։ Սա նույնիսկ պարտություն էլ չէ։ Մի կողմից՝ ուզում ենք մեր պետական ռեսուրսը մեծացնել, որովհետեւ դրանով հզորանում է երկիրը՝ այս տարածաշրջանում ունենալով բազմաթիվ պրոբլեմներ, մյուս կողմից՝ մեծացնելով այդ ռեսուրսը, մեր ձեռքով ուղղում ենք մեր դեմ, այսինքն՝ իշխանության վերարտադրության քաղաքական պատվերի իրականացմանը։ Այս վիճակից պետք է ելք գտնել։ Ակնկալում եմ գիտակցված մոտեցում մեր երկրի ապագայի վերաբերյալ բոլոր, այդ թվում՝ նաեւ իշխանությունների կողմից։ Իշխանությունը հո պետության, ժողովրդի երկրի թշնամին չի. չեմ պատկերացնում մի հայ մարդ, որը չհասկանա, թե Հայաստանն այսօր ինչ լուրջ մարտահրավերների առջեւ է կանգնած։ Դժբախտաբար սրա խորքային ընկալումը չեմ տեսնում։
Երբ տեղը գալիս է՝ խոսում են ժողովրդի, պետության շահերից, բայց երբ բանը հասնում է ընտրություններին, մոռանում են ընդհանուր խնդիրները, եւ մրցապայքարն այնպիսի անհաշտ, սուր դրսեւորումներ է ստանում, կարծես «խաղասեղանին» լինել-չլինելու հարց է դրված։
Պետք է հասկանանք, որ այսպես շարունակվելու դեպքում հաղթողներ ու պարտվողներ չեն լինելու. կամ հաղթելու ենք բոլորս որպես փոքր պետություն, կամ բոլորս պարտվելու ենք։ Այս գիտակցությունը եթե լինի, վստահ եմ, համաձայնեցված փոխզիջումային լուծումներ կգտնենք ու կգնանք առաջ»։

 

Հոդվածն ամբողջությամբ` «Հայոց Աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930