Այսօր Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը, ով այցելել էր Էջմիածին, քաղաքապետ Կարեն Գրիգորյանին ներկայացրեց Orange-ի՝ մինչև 42 Մբ/վ ներբեռնման արագության հնարավորությամբ ցանցի բարձր արագության հնարավորությունները: Էջմիածինը չորրորդ քաղաքն է Երևանից, Գյումրիից և Վանաձորից հետո, որտեղ Orange-ը կառուցել է մինչև 42Մբ/վ արագության հնարավորությամբ HSPA ցանց:
Մյուս քաղաքներում և գյուղերում` Հայաստանի բնակչության ավելի քան 95%-ին, Orange-ն առաջարկում է նույնպես ժամանակակից ցանց՝ մինչև 21Մբ/վ արագության հնարավորությամբ:
«Orange-ը շարժական կապի միակ օպերատորն է Հայաստանում, որն առաջարկում է այսպիսի ժամանակակից տեխնոլոգիաներ մայրաքաղաքում և մյուս քաղաքներում: Նաև Հայաստան է Orange-ի աշխարհագրության այն հազվագյուտ երկրների շարքում, որը տիրապետում է 42Մբ/վ 3G տեխնոլոգիային: Շարունակելով ընդլայնել մեր ծածկույթը փոքր գյուղերում՝ մենք ուժեղացնում ենք մեր ներկայությունն ու էլ ավելի լավացնում ինտերնետ կապի որակը մեծ քաղաքներում, որտեղ որակյալ ինտերնետի իսկապես մեծ պահանջարկ կա, ու շարունակելու ենք ընդլայնել 42Մբ/վ ցանցն այլ քաղաքներում: Մի քանի ամիս առաջ անկախ միջազգային ընկերության՝ P3-ի կողմից տեղում կատարված փորձարկումների արդյունքներով Orange-ի շարժական ինտերնետի 3G ցանցն առաջատար ցուցանիշներ է գրանցել արագության և որակի առումներով: Մեր նպատակն է նորագույն տեխնոլոգիաների միջոցով փոխել բաժանորդների ամենօրյա կյանքը դեպի լավը՝ առաջարկելով ցանցի ու ծառայության բարձր որակ», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Կարդացեք նաև
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը բարձր գնահատեց ու ողջունեց Orange-ի կողմից քաղաքում կատարված ներդրումները:
Մինչև 42 Մբ/վ արագություն ապահովող ցանցը, համադրվելով Ինտերնետ Հիմա 4 մոդեմի հետ, թույլ է տալիս հաշված վայրկյանների ընթացքում բեռնել երաժշտություն, ֆիլմեր, ծրագրեր, խաղալ առցանց խաղեր, ինչպես նաև ֆիլմեր դիտել ինտերնետում առանց ընդհատումների, նույնիսկ HD որակով:
Ինտերնետ Հիմա 4 մոդեմը կարելի է ձեռք բերել առանց բաժանորդագրվելու պարտավորության, կամ ավելի ցածր գնով՝ 12 ամիս բաժանորդագրությամբ:
Առաջարկի բոլոր մանրամասները կարելի է գտնել Orange-ի պաշտոնական վեբ կայքում. https://orangearmenia.am/internet/
Օրանժ Արմենիա