Այսօր «Սլաք» մամուլի ակումբում «Հայաստանի թանգարանների համար» նախաձեռնության հեղինակ Կարինե Վարդանյանը եւ այն համակարգող Եվգենյա Կազունյանը ներկայացրեցին իրենց ծրագրերը:
Ըստ բանախոսների, ապրիլի 14-ին Փարաջանովի տուն-թանգարանում տեղի է ունեցել նրանց առաջին ցուցահանդես-վաճառքը, որից ստացված շահույթը տրամադրվել է դպրոցականներին թանգարանների տոմս գնելուն: Հաջորդ ցուցահանդեսը, որին մասնակցել են նաեւ այլ ստեղծագործողներ տեղի է ունեցել Ավետիք Իսահակյանի թանգարանում, որը տեւել է վեց օր: Բանախոսները նկատել են, որ վերջին տարիներին թանգարաններ այցելությունը նվազել է: Երիտասարդներն ավելի շատ ձգտում են սրճարաններում զվարճանալ, քան այցելել թանգարան:
«Որոշել ենք փոխել մեր մոտեցում, մենք չենք գնա թանգարաններին առաջարկենք, իրենց մոտ ցուցահանդես կազմակերպել, այլ կսպասենք, որ իրենք առաջարկեն, քանի որ մեզ մեղադրում են մեր գովազդն անելու մեջ սեփական PR-ի համար»,- ասաց Եվգենյա Կազունյանը: Կարինե Վարդանյանն էլ փաստեց, որ թանգարանների տնօրենները տեսել են միայն իրենց անձնական շահը, որը չկա, պարզապես չեն ցանկացել ընդունել, որ միայն բարեգործության համար է արվել: «Երբ երկրորդ մարդն է սխալ հասկացավ, որոշեցինք, մոտեցումը փոխել, չենք հասկանում մարդն է թանգարանին պետք, թե թանգարանը մարդուն»,- ասաց նկարչուհին:
Նա կոչ արեց, որ որքան էլ մարդիկ զբաղված լինեն, այնուամենայնիվ կարողանան ժամանակ գտնել նաեւ թանգարանների եւ հոգեւոր սնունդ ստանալու համար: «Հասկանում եմ, որ կենցաղը խեղդում է մարդկանց ու չեն կարողանում այցելել թանգարան, սակայն տարեկան գոնե մեկ անգամ պետք է յուրաքանչյուր ծնող իր երեխային տանի թանգարան»,- ասաց Կարինե Վարդանյանը:
Կարդացեք նաև
Նկարչուհին բացի այս երկու ցուցահանդեսը ունեցել է եւս երեք անհատական ցուցահանդես:
Ռուբինա ՍԱՖԱՐՅԱՆ