Գերմանահայ բռնցքամարտիկ Կարո Մուրադին մերժել են ԱՄՆ-ի վիզա տալ: Հայտնում է «Եվրո սպորտ» լրատվականը:
Կարո Մուրադը հուլիսի 13-ին, Նյու Յորքում պետք է մրցեր Բերնարդ Հոփքինսի դեմ IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար:
«Գոլդեն Բոյ Փրոմոուշնզ» ընկերությունը որոշել է հրաժարվել մենամարտից: «Այս պատմությունը չափազանց հիասթափեցնող է, քանի որ մենք հույս ունեինք, որ Բեռնարդը ևս մեկ անգամ պատմություն կկերտի», – ասել է «Գոլդեն Բոյ»-ի գլխավոր տնօրեն Ռիչարդ Շեյֆերը:
Կարդացեք նաև
48 տարեկան Հոփքինսը բռնցքամարտի պատմության մեջ ամենատարեց մարզիկն է, որը նվաճել է նշված տիտղոսը:
29-ամյա Մուրադը, խոսելով Մալյորկայից, որտեղ նա մարզվում է, ասել է. «Իհարկե ես չափազանց հիասթաված եմ: Ես մարզվել եմ գրեթե երեք ամիս, բայց ես գիտեմ, որ իմ գործակալն Քրիս Մեյերն ու Ռիչարդ Շեյֆերը քննարկում են հնարավոր այլ տարբերակներ»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ