«Մեր քաղաքացիների մեծ մասն այսօր աքսորված են թե՛ Ռուսաստան, թե՛ Եվրոպա, թե՛ Միացյալ նահանգներ: Շատ լավ գիտակցում ենք, որ մարդիկ, փախչելով Հայաստանից, չեն հայտնվում փայլուն պայմաններում»,- այսօր Ազատության հրապարակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նախախորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանը:
Հետո նա պատմեց անցած տասը օրվա իր շրջագայությունների մասին: Այդ ընթացքում պարոն Չուգասզյանը մեկնել է Ռուսաստան եւ Ֆրանսիա, հանդիպել այնտեղի հայերին. «Այս հանդիպումներն առավել ամրապնդեցին այն զգացողությունը, որ բոլոր հայերը, որոնք իրենց ապագան կապում են Հայաստանի հետ՝ տեր են իրենց արժանապատվությանը, ինքնակազմակերպվելով իրենց գաղութներում հայացքները հառում են դեպի Հայաստան: Եվ քաղաքացիական շարժումներին նպաստում են թե՛ նյութական, թե՛ կազմակերպչական հարցերով»:
Պարոն Չուգասզյանը վստահեցրեց, որ կան շատ հայեր, որոնք արտասահմանում երկար բնակվելուց հետո որոշել են հիմնական վերադառնալ Հայաստան. «Արտագաղթի ահագնացող ալիքի պարագայում կան հայեր, որոնք որոշել են իրենց վերադառնալով ընդգծել այն կարեւորությունը, որ տրվում է ներգաղթին»:
Նա նաեւ ասաց, որ օրեր առաջ Փարիզում հանդիպել է դերասան Վարդան Պետրոսյանին, ով իրեն հայտնել է մոտ օրերս հիմնական Հայաստան տեղափոխվելու լուրը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ