Aravot.am-ի հետ զրույցում ՄԱՄ միջազգային գիտական կազմկոմիտեի համանախագահ, տեղական կազմկոմիտեի նախագահ Արեգ Միքայելյանը խոսելով
հոկտեմբերի 7-11-ը Երեւանում կայանալք Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) պաշտոնական գիտաժողովի մասին, որի թեման՝ «Ակտիվ գալակտիկաների բազմաալիքային շրջահայություններ եւ ուսումնասիրություններն»է եւ նվիրված է հայ հայտնի աստղագետ Բերիամին Մարգարյանի 100-ամյակին, ասաց.
«Միջոցառումն անցկացվում է վեցերորդ անգամ:
Այն ամեն անգամ աշխարհ տարբեր վայրերում է եղել, ամենաշատը` Փարիզում: Միջազգային աստղագիտական միության պաշտոնական գիտաժողովի գիտական կազմկոմիտեն բնագավառի լավագույն մասնագետներն են: Նրանցից են`Ֆելիքս Ահարոնյանը (Իռլանդիա), Ռոջեր Բլենդֆորդը (ԱՄՆ), Ջորջ Դյորգովսկին (ԱՄՆ), Երվանդ Թերզյանը (ԱՄՆ), Մալքոլմ Լոնգեյրը (Մեծ Բրիտանիա), Էնրիկո Մասարոն (Իտալիա), Լաուրա Մարաշին (Իտալիա), Ֆելիքս Միրաբելը (Արգենտինա), Արեգ Միքայելյանը (Հայաստան), Ռայ Նորիսը (Ավստրալիա), Պաոլո Պադովանին (Գերմանիա), Բրադլի Պետերսոնը (ԱՄՆ), Էլեն Սադլերը (Ավստրալիա), Դեյվիդ Սանդերսը (ԱՄՆ), Էլեն Սոլը (Ֆրանսիա), Լուտց Վիսոցկին (Գերմանիա), Տադայուկի Տակահաշին (Ճապոնիա) եւ Մեգան Ուրին (ԱՄՆ)»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ