Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն րոպե վախենում եմ իմ անձի, իմ ընտանիքի համար». Հրանուշ Խառատյան

Հունիս 14,2013 22:53

«Մենք նախախորհրդարան ենք եւ խորհուրդ հարցնելու խնդիր ունենք»,- այսօր  Ազատության հրապարակում  քաղաքացիներին այսպես ողջունեց ռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

Xzmalyan

Հետո բացատրեց հանդիպման նպատակը. «Միասին կփորձենք վերլուծել, քննարկել, եզրակացություններ անել այս երկու շաբաթվա անցուդարձի մասին»:

Վերջին շաբաթվա իրադարձությունների վերլուծությունն էլ սկսեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

«Ի՞նչ է կատարվել մեր վերջին հանդիպումներից հետո: Հայաստանում լրատվամիջոցները շարունակում են բացասական տեղեկատվություն տարածել, ինչը հասարակության դժգոհությունն է առաջացնում: Բայց ի՞նչ տեղեկատվություն տան լրատվամիջոցները: Այսօր թիվ մեկ թեման Սյունիքի մարզում տեղի ունեցածն է…. մարզպետի տան մոտ ժամից ավելի հաշվեհարդար էր տեղի ունենում ու պետական ոչ մի ինստիտուտի ներկայացուցիչ չկար, ամբողջը քաղաքացիների վրա էր: Ինչպես քաղաքացիների վրա են պետական բոլոր գործառույթները: Հաջորդը՝ ԱԺ նախագահը հանկարծ հիշել է կարկուտից  տուժած քաղաքացիներին ու բարձրաձայն ասել է, որ կարճաժամկետ ու բարձր տոկոսներով վարկերը ոչ թե սնանկացնում են, այլ ընդունելի չեն բիզնես զարգացման համար: Ես կասեի՝ ինչպե՞ս է այդքան մեղմ գնահատական գտել հանցագործության համար: Այդ կարճաժամկետ բիզնես վարկերը իրականում խոպան գնալու փողեր են»,- նկատեց տիկին Խառատյանը:

Հետո դիմեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին. «Ուզում եմ վարչապետի ականջին չշշնջալ, այլ ասել այդ մարդիկ արդեն սնանկացել են, էլ տեղ չունեն իրենց ողնաշարն ուղղելու»:

Տիկին Խառատյանն անդրադարձավ նաեւ երեկ ԱԺ-ում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հրապարակած խայտառակ բացահայտումներին՝ բյուջեի թալանի վերաբերյալ. «ԱԺ-ում հանկարծ պարզվեց՝ մարդիկ կան, որ չգիտեն, այս մասին, հանկարծ զարմացան, զայրացան: Այս հրապարակում  բոլորը վաղուց գիտեն ու ոչ ոք չի զայրանում ու զարմանում, այլ փորձում են լուծումներ գտնել: Դե հիմա ասեք ինչ գրեն մեր լրատվամիջոցները, որ մեր հասարակությունը զվարճանա, տրամադրություններն էլ փոխի»:

Հետո ազգագրագետը նաեւ պատմեց, որ այդպիսի օր չկա, որ իրեն մարդիկ չմոտենան ու չհարցնեն՝ չե՞ք վախենում.«Ես վախենում եմ մեր երկրի քաղաքական մենիշխանությունից, այսօրվա ընթացքից, ամեն րոպե վախենում եմ իմ անձի, իմ ընտանիքի համար, բայց վախենալով ապրելը շատ ավելի վատ է, քան եթե հաղթահարենք մեր մեջ այդ վախը»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՄ says:

    Սիրելիներս միթե պարզ չէ թե ինչու «6 դարերի մշուշից» հետո ինչու այդպես էլ լույս չբացվեց:
    Չափից դուրս ագահ ենք եւ եսասեր: Դա է եղել պատճառը պետություն չունենալու: Նայեք ազգային ժողովին քանի մարդ կտեսնեք այնտեղ: Եվ Դուք հույս ունեք երկիր ունենալ: նՐանք թքած ունենան ժողովրդի վրա: Ցավոք Հայսատանը դատապարտված է չգոյության: Եվ ընդվզումի այս դրսեւորումները նման են խեղդվողի փրփուրից կառչելուն: Չկա այնպիսի հայ որ չփչանա իշխանության փայլից: Հիշեք առաջին ազգային ժողովը: Հիմնականում կրթված հայրենասեր մարդիկ: Սակայն այսօրվա աղբը նրանց ծնածն է: Եվ այսօր երբ նրանցից ոմանք առանց ամանչելու խոսում են ժողովրդին փրկելուց ուղղակի զզվելի է:Այսօր նրանցից շատերին նահատակի եւ հերոսի լուսեպսակով են պատում, այնինչ հենց նրանցից է հարկավոր սկսկել: Այսօրվա նախագահը, երկրորդը դրանք լոկ ԼՏՊ-ի աճեցրած վարունգներն են, նրա արժանի հետնորդները: Այդ է պատճառը, որ նրանցից ոչ մեկին չեն դատի: Նրանք նույն դրակոնի տարբեր դրսեւորումներն են:
    Փոթորկած ծովի մակերեւույթին միշտ աղբ է լողում: Դուք հրապարակում, իսկ մյուս ձկները ազգային ժողովում խոսում են երկրի թալանի մասին: Խոսում են: Իսկ խոսողին միլիոնանոց նվերներ են տալիս: Այդ կիսագրարգետը կամ չի հասկանում կամ էլ ժողովրդին խոտ է կարծում: Գուցե այդպես էլ կանք: Իսկ ազատության հրապարակը ճնշումը թուլացնելու դեր է կատարում: Ինչեւ Տեր ընդ Ձեզ: Բայց Հայաստանը դժվար թե փրկվի:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930