Բուլղարիայում ընթացող շախմատի «2nd Grand Europe Open» միջազգային մրցաշարի 5-րդ տուրից հետո հայաստանցի շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող Տիգրան Լ. Պետրոսյանը 4,0 միավորով եզրափակում է լավագույն տասնյակը: Նա մեկ միավոր է ետ մնում առաջատարներ Զբինեկ Հրաչեկից (Չեխիա) եւ Վլադիսլավ Նեվեդնիչիից (Ռումինիա): Մեր երկրորդ մասնակիցը՝ գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը (նկարում), 3,5 միավորով 29-րդ տեղում է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ