9-ամյա բրիտանուհի Էմիլի Հարիսը հատել է Թուրքիայի սահմանը իր փափուկ խաղալիքի անձնագրով: Սահմանի աշխատակիցը չի նկատել, որ անձնագիրն իրական չէ, դա է կնքել, որն իրականում իրավունք չի տալիս մեկնել այլ երկիր:
Էմիլիի ընտանիքը մեկ շաբաթով Անթալիա է եկել Հարավային Ուելսից: Աղջկա մայրը անձնագրային վերահսկողության բաժնին մոտենալիս պատահաբար է աղջկան տվել խաղալիքի անձնագիրը, իսկ սխալմունքը հայտնաբերել է միայն սահմանային կետն անցնելուց հետո, երբ փաստաթղթերը պայուսակի մեջ է դրել: Ամենահետաքրքիրն այն է, որ խաղալիքի անձնագիրը եւս խաղային տեսքով է ու նրանում ամրացված լուսանկարի տեղում հեքիաթային հերոս է:
Nydailynews.com կայքի փոխանցմամբ` տեղի ունեցածից կարելի է եզրակացնել, որ Անթալիայի օդանավակայանի սահմանից հեշտությամբ կարելի է երեխային դուրս հանել երկրից ապօրինաբար: Դեպքի հետ կապված օդանավակայանի սահմանային վերահսկողության ծառայության կողմից դեռեւս մեկնաբանություն չի տրվել:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ