Ստամբուլում վերջերս բացվել էր Փիլիսոփայության պրոֆեսոր Արմեն Մասրուբյանի ընտանիքի լուսանկարչական հավաքածուի ցուցահանդեսը: Գրում է Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի կայքի լրատվական բաժինը:
«Հայ ընտանիքի կորուսյալ պատմությունը՝ անցած Դիլդիլյան եղբայրների ոսպնյակներով» ցուցահանդեսը բացվել էր ապրիլի 25-ին, որպեսզի համահունչ լինի ապրիլի 24-ին, եւ փակվել հունիսի 8-ին:
Մասրուբյանի պապն ու պապի եղբայրը՝ Ցոլակ եւ Արամ Դիլդիլյան լուսանկարիչներ էին, որոնք սովորել էին Մարսովան գյուղի Անատոլիա քոլեջը: Մասրուբյանը իր ընտանիքից ժառանգել է ավելի քան 600 լուսանկար եւ ապակե նեգատիվներ, որոնց մեծ մասը 1910-1922թթ. գործեր են ու արտացոլում են Հայոց ցեղասպանության տարիները:
Անատոլիա քոլեջն այժմ Հունաստանում է, եւ 2009թ. Մասրուբյանին հրավիրել էին այնտեղ լուսանկարների մասին դասախոսություն կարդալու:
Մասրուբյանը նա եւ մրցանակի է արժանացել իր պապի եւ պապեղբոր մասին գրած էսսեի համար, որտեղ պատմում է, թե ինչպես են նրանք Մարսովանում 30 երիտասարդ կանանց եւ տղամարդկանց փրկել: Մասրուբյանը հույս ունի ցուցահանդեսը տանել Մասրովան, իսկ հետագայում Ֆրանսիա եւ ԱՄՆ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ