Լրահոս
Օրվա լրահոսը

«Չէր կարելի տոննա ու կես ոսկի մսխող վարչապետին նորից վերականգնել այդ պաշտոնում». Գուրգեն Եղիազարյան

Հունիս 14,2013 22:05

Երեկ ԱԺ-ում երբ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց 2012–ի տարեկան հաշվետվությունը եւ հատկապես գնումների, շինարարության ոլորտում հսկայական խախտումները, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցույց տվեց, թե ինչքան է ապշել ու զարմացել ինքը, որ գործ ունի թալանչիների, բյուջեն լափողների հետ:

Այսօր Aravot.am-ը ՍԴՀԿ համակարգող Գուրգեն Եղիազարյանից հետաքրքրվեց` իր կարծիքով դա շոո՞ւ էր, թե՞ իսկապես Հովիկ Աբրահամյանը տեղյակ չէր ինչ է կատարվում երկրում եւ ապշել էր:

Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Ես չէի ցանկանա շոու բառն օգտագործել կոնկրետ Հովիկ Աբրահամյանի պարագայում, բայց մի բան ասեմ` արդեն հասել ենք այն եզրագծին, որտեղ զարմանալ չի կարելի: Մենք արդեն հասնելու ենք մի կետի, որ Իլհամ Ալիեւի կանխատեսումներն իրականանալու են: Սրանց խորհուրդ եմ տալիս Սադախլուի կամուրջը լայնացնել մի քանի անգամ, որովհետեւ մինչ տզրուկները ներսում են լափում, ՀՀ քաղաքացին ոտքով Սադախլուի կամրջով հայրենիքն է լքում: Այնտեղ խցանումներ են  առաջանում եւ որպեսզի արագ իրականանա դատարկումը Հայաստանի, պետք է լայնացնել կամուրջը»:

Վերջին օրերին ՀՀԿ-ականները այնպես կոշտ էին արտահայտվում կառավարության մասին, որ ընդդիմությունը նույնիսկ վարչապետին պաշտպանելու ցանկություն էր ունեցել: Մեր հարցին` հնարավո՞ր է, որ վարչապետին ուզում են դարձնել քավության նոխազ` նա պատասխանեց. «Ամեն ինչից բացի նա հոգնացրել է: Չէր կարելի տնտեսությունը քայքայող վարչապետին, տնտեսության հերն անիծող վարչապետին, տոննա ու կես ոսկի մսխող վարչապետին նորից վերականգնել այդ պաշտոնում: Չէր կարելի դա անել»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ani says:

    Չլինի էդ լափողները այլմոլորակայիններ կամ ուրվականներ են: Բա անուններ չեն տրվելու, բա քրեական գործեր չեն հարուցվելու, բա պատժվողներ չեն լինելու? Էդ երբվանից է ԱԺ նախագահի զարմանքը դարձել պետական հարկադրանքի միջոց

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930