ՀՀ դատական դեպարտամետնի
Միջազգային համագործակցության և
հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի
գլխավորած պատվիրակությունը հունիսի 16-ին կմեկնի Լեռնային Ղարաբաղի
Հանրապետություն:
Աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Լեռնային
Ղարաբաղի Հանրապետության Նախագահի և Գերագույն դատարանի նախագահի հետ:
Կարևորելով դատաիրավական ոլորտում երկու երկրների դատական համակարգերի
միջև առկա համագործակցության դրական փորձն ու այն բարելավելու
անհրաժեշտությունը՝ քննարկվելու են հարցերի լայն շրջանակներ:
Մասնավորապես քննարկվելու է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի և
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերագույն դատարանի միջև
համագործակցության և իրավական տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև փորձի
փոխանակման հնարավորությունները: