Լրահոս
Օրվա լրահոսը

УРА-Информ. «ՀՀ քաղաքացիները կեղծ փաստաթղթերով փորձել են մտնել Ուկրաինա»

Հունիս 14,2013 21:05

Ուկրաինայի Դոնեցկ երկրամասի սահմանային անցակետում իրավապահները Հայաստանի երկու քաղաքցի են հայտնաբերել, որոնք փորձել են երկրի սահմանն անցնել կեղծ փաստաթղթերով: Հայտնում է «Ուռա-ինֆորմ» լրատվականը՝ վկայակոչելով Դոնեցկի սահմանապահների մամուլի ծառայությանը:

Հունիսի 13-ին անձնագրային ստուգման ժամանակ սահմանապահը հայտնաբերել է, որ քաղաքացիների Հայաստան վերադառնալու մասին վկայագիրը կեղծ է:

32-ամյա Հայաստանի քաղաքացին, որն իգական սեռի է, իրավապահներին պատմել է, որ իր եւ իր անչափահաս դստեր համար այդ կեղծ փաստաթղթերը ստացել է իր ծանոթի միջոցով:

Պետական սահմանն ապօրինի հատելու փարձի համար սահմանապահները կազմել են վարչական հաշվետվություններ: ՀՀ քաղաքացիներին հանձնել են ոստիկանություն հետագա հետաքննությունն իրականացնելու  եւ իրավախախտներին պատասխանատվության ենթարկելու համար:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930