Aravot.am-ի տեղեկություններով արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության գծով պետի տեղակալ Դավիթ Մուրադյանի դեմ հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն:
Ըստ մեր տեղեկությունների, կա երկու վարկած. նա դատապարտյալին ազատելու խոստում է տվել, նրանից ստացել տասնչորս հազար ԱՄՆ դոլար գումար: Եւ երկրորդ վարկածն այն է, որ նա պարտք է վերցրել դատապարտյալից, մինչ բռնվելը նրան վերադարձնելով տասնչորս հազար հինգհարյուր ԱՄՆ դոլար գումարը:
Մեր աղբյուրի համաձայն, ՔԿՀ պետի տեղակալից բացի, նկատողություններ են ստացել քրեակատարողական հիմնարկի մի շարք աշխատակիցներ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ