Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյանը վստահեցնում է, որ Սերժ Սարգսյանին նվեր չի մատուցել

Հունիս 14,2013 19:49

Գորիսում Սուրեն Խաչատրյանի տան մոտ կատարված միջադեպից հետո «Հանրապետություն» կուսակցությունը կատարվածը դատապարտող մի հայտարարություն էր տարածել: Հայտարարության մեջ մեկ տողով ասվում է, որ Սուրեն Խաչատրյանին այդ պաշտոնում նշանակել է Ռոբերտ Քոչարյանը:

Սա տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տվել սոցցանցերում եւ մամուլում: Արամ Սարգսյանին քննադատում են, որ այդ հայտարարությամբ նվեր է մատուցում Սերժ Սարգսյանին եւ որպես Սուրեն Խաչատրյանի հովանավոր եւ նրա համար միակ մեղավոր ճանաչում է Ռոբերտ Քոչարյանին:

Այսօր այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը պարզաբանեց, որ այդ հայտարարությունը համապարփակ հայտարարություն էր եւ այդտեղ առիթ չկար նման հետեւություններ անելու. «Կա մարդկային մի խումբ, քաղաքական ուժերի որոշակի խմբավորում, որի համար եթե իր մոտեցումները չես պաշտպանում, ուրեմն դու իշխանության կողմից ես: Այդ խումբն էլ հենց այդպիսի կարծիքներ է տարածում: Մենք ֆիքսել ենք այն փաստը, որ Վազգեն Սարգսյանի պաշտոնավարության եւ Արամ Սարգսյանի պաշտոնավարության ժամանակ Սուրեն Խաչատրյան որեւէ նշանակովի պաշտոն չի զբաղեցրել: Նշանակովի պաշտոն իրեն տվել է Ռոբերտ Քոչարյանը»:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ըստ Արամ Սարգսյանի, «Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի թիմում սովորական մարդ չէր: Ռոբերտ Քոչարյանի հրամանից հետո Սերժ Սարգսյանն էր նախագահ եւ կարող էր Սուրեն Խաչատրյանին փոխել: Այնպես որ, ես կարծում եմ այստեղ խնդիր տեսնել, թե Սերժ Սարգսյանի անունը չենք նշել, ուղղակի դիտավորություն է: Ավելին, այդ մարդիկ դրանով ուզում են ամրագրել հետեւյալ միտքը, որ այն մարդիկ, ովքեր Ռոբերտ Քոչարյանի անունն են տալիս հանկարծ, իրենք պիտի այդ մարդկանց վարկաբեկեն, որ իրենց մարդկանց ցույց տան, թե այդ մարդիկ իշխանության ճամբարում են: Մեր համար թե’ Ռոբերտ Քոչարյանը, թե’ Սերժ Սարգսյանը նույն ճամբարում են: Այսօրվա երկրի իրավիճակի համար երկուսով էլ նույնչափ պատասխանատու են, այնպես որ այդ հայտարարության մեջ ասվածը բացարձակ այսօրվա իրավիճակի պատասխանատվության հարցը չէր: Այդտեղ խնդիրն այն էր` կարելի՞ էր այդ մարդուն նման բարձր պաշտոնի նշանակել: Հիմնական շահարկողները հենց այդ թեզին էին գնում`փորձելով վերագրել դա Վազգեն Սարգսյանին, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը Վազգեն Սարգսյանի քաղաքական իրավահաջորդն է եւ իր պարտքն է համարում ասել, որ Վազգեն Սարգսյանի ժամանակ այդ մարդն այդ բարձր պաշտոնը չուներ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Քոչարյանը նշանակեց,Սերժը խրախուսեց ու պարգևատրեց,Արամ Զ Սարգսյանն էլ ակամա դա արդարացրեց…
    Սերժ Սարգսյանի կողմից պատալոգիկ հանցագործին պետական բարձր պարգևի արժանացնելն իսկ պաշտոնեական հանցագործություն է…
    Հ.Գ.1
    Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի կողմից Լիսկայի կրիմինալ ,,գործունեության,, մասին մամուլի հրապարակումների վերաբերյալ՝ պատկան մարմինների անգործունեության փաստն արդեն իսկ ապացուցում է,որ Սուրկ Խաչատրյանը գտնվում է Սերժի ավազակախմբի անձեռնամխելիների ցուցակում:
    Հ.Գ. 2
    Ես հավատում եմ Վազգեն Մանուկյանի արած մեկնաբանություններին:Լիսկան միակը չէ ,,ասֆալտի ֆիդայիների,, շարքում,որոնց ժամանակին խրախուսում ու հանիրավի ,,քարտ բլանշ էր,, տալիս Վազգեն Սարգսյանը՝ դրանով իսկ հիմք դնելով ներկայիս ամենաթողության,անպատժելիության, լկտիության ու կրիմինալ մթնոլորտի ձևավորմանը:

  2. ի միջիայլոց,համլետ,նաիրի հունանյանը նույնպես հավատացել էր Վ.Մանւկյանին.Միգուցե Ս.Խաչատրյան էլ հավատարմության երդում էր տվել Վ Մանուկյանին,դրա համար էլ չէր պատժում…..

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930