Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտական խնջույքերը Հայաստանում և ոչ միայն

Հունիս 14,2013 19:03

Համալսարանն ավարտելն ու դիպլոմ ստանալը իսկապես ուրախանալու մեծ առիթ է: Այն տարբեր երկրներում տարբեր կերպ են նշում: Գերմանիայում, օրինակ, այն նշվում է դահլիճում՝ դիպլոմների հանձնման արարողությամբ:

Իտալիայում ևս ավարտական խնջույք որպես այդպիսին չի լինում կամ էլ ավարտականները որոշում են  ուղղակի խմել ու լիցքաթափվել:

Իսկ այ Հայաստանում միայն խմիչքը քիչ է՝ լիարժեք խնջույք կազմակերպելու համար, իսկ ո՞ւր մնացին հայերի սիրելի ուտեստները ու հատկապես խորովածը 🙂 Թե ինչպես են նշել ավարտական խնջույքը Հայաստանում, պարզել է «Առավոտ երիտասարդականը»:

Հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռուստալրագրության բաժնի ուսանողների համար այդ օրը տոն է եղել. «Լիարժեք ուրախացել ենք այդ օրը, ու մի տեսակ 4 տարվա սովորելուց հետո ոնց որ հենց ավարտական երեկոյին հասկացանք՝ որ էլ իրար այդքան հաճախ չենք տեսնելու, – ասում է Նելլի Մովսիսյանը, – պարել ենք սիրունացել, մի խոսքով դա այն ամենաաննկեղծ պահն է, որ անգամ իրարից մի քիչ նեղված, վիրավորված մարդիկ էլ ջերմ են իրար հետ»:

Հայբուսակ համալսարանի տնտեսագիտության բաժնի ավարտական կուրսի ուսանողները ևս ուրախ ժամանակ են անցկացրել: Արմինե Գևորգյանի խոսքով՝ դա եղել է նրա կյանքում ունեցոծ ամենալավ ու դրական օրերից մեկը. «Երբ ամեն ինչ վերջացավ հասկացա, որ շատ կկարոտեմ, – ասում է նա, – բայց կարևորն այն էր, որ մի քանի օր չանցած մենք նորից նշեցինք՝ արդեն քաղաքից դուրս գնալով: Ուսանողական կյանքիս վերջին դրական լիցքերը, դրական մարդկանց ներկայությամբ դարձավ իմ պատմության գեղեցիկ էջերից մեկը»:

Տնտեսագիտական համալսարանի ուսանողները ևս խնջույք են կազմակերպել. «Ռեստորանում հավաքվեցինք, պարեցինք ուրախացանք ու լավ ժամանակ անցկացրեցինք, – ասում է Մարինե Սարգսյանը, – 4 տարի ոչ մի անգամ չէինք կարողացել նմանատիպ խնջույք կազմակերպել, միշտ մի բան խանգարում էր, իսկ այս տարի թեև շատ ուշ, բայց հուսով եմ՝ ոչ վերջին անգամ մեզ հաջողվեց պարել, ուրախանալ միասին, շատ կարոտեմ բոլորին»:

Առանձնահատուկ ճոխությամբ է նշել իր ավարտական երեկոն Սաուդյան Արաբիայում իշխող արքայատան ներկայացուցիչ, արքայազն Ֆահդ ալ Սաուդը: Նա փարիզյան Դիսնեյլենդում երեք օրում ծախսել է 15 մլն եվրո, այս մասին հաղորդել է France 24-ը: Արքայազնը վարձել է հայտնի զբոսայգու տարածքի մի մասը իր և 60 հյուրերի համար, Բազմաթիվ շարքային այցելուների համար ատրակցիոնների մեծ մասն այդ օրը փակ է եղել:

Ամերիկայում էլ մի երիտասարդ ավարտական խնջույքին գնացել է Sports Illustrated հանդեսի աստղ, թոփ-մոդել Նինա Ագդալի հետ, հայտնել է Life News-ը, Երջանիկ երիտասարդը Կալիֆոռնիայի Շերման Օքս քաղաքից Ջեյք Դևիդսոնն է, որն իրականացրել է իր տարեկիցների ամենանվիրական երազանքը՝ ավարտական երեկոյի գնալով սուպերմոդելի հետ:

Ավարտական երեկոն տոնելու ու հետաքրքիր դարձնելու բազմաթիվ ձևեր կան, սակայն կարևորն այն է, որ այն իսկապես տոն դառնա ու լինի ամենահիշարժան օրերից մեկը յուրաքանչյուր ավարտող ուսանողի կյանքում:

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930