Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էթիկայի հանձնաժողովը մերժել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի դիմումը

Հունիս 14,2013 18:35

Նախորդ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը մերժել է պատգամավորների կողմից իրենց օգնական(ներ)ի հաստիքը ազգականներով համալրելու օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի՝ էթիկայի նորմերի շրջանակում լինելու վերաբերյալ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի դիմումի քննությունը՝ դիմումում առաջադրված հարցերը Հանձնաժողովին ենթակա չլինելու պատճառաբանությամբ:

Հիշեցնենք, որ ԹԻ ՀԿ-ն, հիմք ընդունելով «Հետք» ինտերնետային լրատվամիջոցի 2013թ. ապրիլի 17-ի համարում հրապարակված «ԱԺ-ում՝ ընտանյոք հանդերձ, կամ ովքե՞ր են պատգամավորների օգնականները» վերտառությամբ հրապարակումը , դիմել էր ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովին՝ խնդրելով քննության առնել պատգամավորի օգնականի ինստիտուտը ազգականներով համալրելու՝ օրենսդրությամբ նախատեսված հնարավորությունը, որպես անթույլատրելի բացառություն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով ամրագրված համատեղությամբ աշխատելու արգելքի սկզբունքից:
ԹԻ ՀԿ-ն կարծիք էր հայտնել, որ պատգամավորների համար նման օրենսդրական բացառությունը չի բխում իրավական պետության բաղկացուցիչը համարվող օրենքի գերակայության սկզբունքից, ինչի հետևանքով չի ձևավորվում պատգամավորի և նրա՝ վճարովի հիմունքներով աշխատող օգնականի վարձատրությունն ապահովվող հարկատու հանրության վստահությունը պատգամավորի ինստիտուտի և հարգանքը՝ այն ներկայացնող մարմնի նկատմամբ:

 

ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ
հակակոռուպցիոն կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930