Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանը հրապարակեց «Միլանո» ընկերության («Օլիմպ») հայցով դատական ակտը: «Միլանոն» դիմել էր ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ պատասխանողներից պահանջել է պարտավորեցնել Աբովյան 4 հասցեում գտնվող շենքի 2-րդ, 3-րդ հարկերի եւ նկուղի փոխհատուցման պայմանագիր կնքել: Հայցը մերժվեց ամբողջությամբ: Վճռի հրապարակման պահին ներկա չէր ոչ միայն պատասխանող Հայաստանի Հանրապետությունը, այլեւ հայցվոր կողմի ներկայացուցիչներ, փաստաբաններ Տիգրան Հայրապետյանն ու Հայկ Ալումյանը: