Այսօր տեղի ունեցավ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի մագիստրատուրայի 180 շրջանավարտների երդման արարողությունը, որին մասնակցում էր նաեւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
Այս հանդիսավոր միջացառումը եւս, ինչպես եւ Շիրակի մարզում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն, սկսվեց սրբազանի հեղինակավոր խոսքով: Մինչ այդ հնչում էր՝ «Ես սիրում եմ իմ երկիրը երգը»: Այս երգի ազդեցության տակ սրբազանն ասաց. «Քիչ առաջ մի երգ էր հնչում`«Ես սիրում եմ իմ երկիրը»: Այս սկզբունքը պետք է բոլորիդ ականջներում միշտ հնչի, քանի դեռ կաք ու ապրում եք: Ես կկամենայի, որ «ես սիրում եմ իմ երկիրը» խոսքը պարզապես խոսք չլիներ երգի, որովհետեւ, ցավոք, ասում ենք`ես սիրում եմ իմ երկիրը, բայց գործնական որեւիցե բան չենք անում: Իսկ այսօր մեր շրջանավարտները, որ մտնում են ասպարեզ, մեծ կյանք, մտնում են մեր երկիրը սիրելու ու շենացնելու համար, այլապես ինչի՞ համար սովորեցին ու գիտելիք կուտակեցին»,-հարցրեց Միքայել Աջապահյանը:
Ըստ նրա, երկիրը սիրում են երեխային, սերունդը սիրելով, սերնդի նկատմամբ հոգացություն ունենալով: «Դուք, որ շրջանավարտ դարձաք եւ մանկավարժ կոչումը պետք է կրեք, այդ կոչումը պարզ հնչյուն չէ, եւ ընդհանրապես չկա լեզվի մեջ պարզ հնչյուն, պարզ հնչյունները բացականչություններն են: Այն բառը, որ իմաստ է արտահայտում, պետք է իմաստավորվի մարդու կյանքի մեջ: Մանկավարժը գազան վարժեցնող չէ, մանկավարժը սերունդ կրթող է, սերունդ դաստիարակող է, երկիրը շենացնող է, հայրենիք կերտող է: Ուրեմն հայրենքիը սիրելը սկսվում է մանկանը սիրելուց, երեխային սիրելուց, ես մաղթում եմ, որ այդ երեխային սիրելու կոչման մեջ հաստատուն լինեք եւ երեխաներին կրթելով` կարողանաք մեր երկիրը շենացնել իրոք: Այսօր եթե մենք մի բանի կարիք ունեք` դա հայրենասիրության պակասն է, հայրենիքի նկատմամբ հոգացության պակասն է, վերեւից մինչեւ ներքեւ տառապում ենք հայրենիքի նկատմամբ սիրո պակասից»,-մտահոգվեց հոգեւոր առաջնորդը:
Այնուհետ սրբազանը երիտասարդներին աղերսեց չլքել Հայաստանը: «Սիրելի’ երիտասարդներ, ձեր ապագան հայրենիքում ձեւավորեք, ձեր ապագան հայրենիքում տեսեք, ձեր ապագան հայրենիքից դուրս մի’ տեսեք, գնացեք աշխարհ պտտեք, բայց վերադարձեք եւ ձեր գիտելիքները օգտագործեք մեր երկրի, հայրենիքի համար, Հայաստան աշխարհի համար, Հայաստան աշխարհից լավ աշխարհ չկա հայի համար…», ասաց Շիրակի հոգեւոր առաջնորդը: Սրբազանն ասաց, որ ինքը Աստծո օրհնությունն է բերել, որին ավելացնում է իր տկար օրհնությունը` Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտորատին ուսանողությանն ու շրջանավարտներին:
Կարդացեք նաև
Իսկ ելույթի վերջում համարձակ հոգեւորականը Գյումրու մանկավարժականի շրջանավարտներին ցանկացավ համարձակություն, նվիրում, հայրենասիրություն ու Աստվածասիրություն: Հետաքրքիրն այն է, որ սրբազանը համարձակ լինելը եւս առաքինություն համարեց `ասելով. «Թող ձեզանից այս առաքինությունները անպակաս լինել, այժմ եւ միշտ, Ամէն»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Այսօր եթե մենք մի բանի կարիք ունեք` դա հայրենասիրության պակասն է, հայրենիքի նկատմամբ հոգացության պակասն է, վերեւից մինչեւ ներքեւ տառապում ենք հայրենիքի նկատմամբ սիրո պակասից»,-մտահոգվեց հոգեւոր առաջնորդը:
Բա ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆԸ.?
Ստորացրել էք աշակերտների մոտ ընտրությունների ժամանակ: Նրանք սիրում են իրենց Հայրենիքը:
Լո-լոն սխալ տեղ եք կարդում:
Viktor A Badalyan
Հազար ապրեք: Քաջառողջ կյանք, սիրելի Սրբազան:
Սրբազանի նման մարդկանց պակասից է նաև, որ վերևից ներքև չենք սիրում մեր երկիրը:Փառք ու պատիվ Ձեզ Սրբազան որ Ձեր ազնիվ,շիտակ և համարձակ խոսքով Դանկոյի նման ճրագ եք վառում թունելի վերջում….
Սրբազանը լավ կանի իրոք սրբազան մնա և իր ղեկավարած թեմում կարգ ու կանոն հաստատի, որ քահանաները խրատի փոխարեն չվիճեն հավատացյալների հետ, որ կագը ճիշտ կատարեն, որ իրենից սովորեն ժուժկալություն և ոչ թե հակառակը:Հայրենիքը բոլորս էլ սիրում ենք ու շատ ավելի , քան որևէ մեկը:Ատում ենք կառավարիչներին ու ստաբաններին, անկախ նրանից, թե ով են նրանք:Ամեն ոք թող գործով սկսի իրենից, այդ թվում և հոգևորականը:Որ հոգևորականը հիմա գործով ու ամուր հավատով կարող է օրինակ դառնալ,այնպես , ինչպես Օձնեցին կամ Ոսկեբերանը? էլ չենք ասում Լուսավորիչը:Ինչու հիմա այդպիսի հոգևորականներ, հոգին լցնող և հարստացնող հոգևորականներ չկան? Որի մասին ուզում ես հետաքրքրվել, էն բաներն ես իմանանում, որ ապշում ես: Քարոզի ժամանակ մի բան են ասում, գործով ու կյանքում այլ վարքագիծ են դրսևորում: ուր մնաց սերն ու հանդուրժողականությունը միմյանց նկատմամբ? այ էդտեղից է պետք սկսել, թե չէ խոսքով Մոսկով էլ կերթաս:
Շատ եմ ուզում իմանալ , եթե մեր հավատքին՝ այնսինքն, քրիստոնեության պահպանման վտանգ սպառնա ու հոգևորի համար պատերազմ լինի,ինչպես եղել է դարեր առաջ, Աջապահյանը իր երեխաների հետ կմեկնի մարտի դաշտ, մեր նախկին հոգևորականների նման?