Հայաստանում ապրող իրանցիները և իրանահայերը այսօր նախագահ են ընտրում:Իրանի Իսլամական Հանրապետություն նախագահի ընտրություններին նրանք մասնակցում են իրենց երկրի հայաստանյան դեսպանատանն այսօր բացված ընտրական տեղամասում:
Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանի տեղակալ Ջաֆար Զամանին դժվարացավ ասել, թե այսօր մինչև օրվա ավարտը քանի հայաստանաբանակ Իրանի քաղաքացի կմասնակացի ընտրությանը: Նրանք նաեւ ընտրողների ցուցակ չունեն;
«Նրանք, ովքեր իրանական անձնագիր ունեն, բայց ապրում են Հայաստանում, կարող են մասնակցել ընտրություններին»,-նշեց նա:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի աթոռի համար այսօր պայքարում են 6 թեկնածուներ :
«Իրանում ,եթե մի ընտրատեղամասում խախտում է հայտնաբերվում ու դա ապացուցվում է, ապա ամբողջ ընտրատեղամասի քվենենրը անվավեր են համարվում:Այս պայմաններում ես դժվարանում եմ կախատեսումներ անել,բայց լավ կլինի եթե 1 փուլով ավարտվի»,-նկատեց Ջաֆար Զամանին։
Ի դեպ, Իրանի ժողովուրդը նախագահ է ընտրում արդեն 11-րդ անգամ: Առաջին անգամ նախագահի ընտրություններ Իրանն անցկացրել է 1980թվականին:
Մանրամասները կարդացեք այստեղ: