Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունը միտումնավոր թուլացնում է մտավորականության դերը հասարակության կյանքում». Երվանդ Երկանյան

Հունիս 14,2013 16:17

Համահայկական հիմնախնդիրների «Արեգ» գիտավերլուծական կենտրոնը կազմակերպել էր քննարկում «Այսօրը և Հայաստանի մտավորականությունը» խորագրով հանդիպում լրագրողների հետ:

Հանդիպման ժամանակ քննարկվում էր մտավորականների դերը հասարակության կյանքում: Արվեստաբան, հրապարակախոս Կարինե Հակոբյանը կարծում է, որ մտավոր աշխատանքով զբաղվող մարդիկ պետք է  նվիրված լինեն իրենց աշխատանքին. «Եվ զբաղվելով ուրիշ ոլորտով, իրենց մասնագիտությունից են խլում»:

Գլխավոր հարցին, թե ինչ դեր է կատարում այսօրվա մտավորականությունը հասարակության կյանքում, ՀՀ վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արաքսյա Սարյանն ասում է, որ հենց մտավորականությունն է ձևավորում հասարակություն . «Մտավորական կնշանակի նաև մտածել, ըմբռել բանականությամբ: Հիմնական խնդիրն այն է, որ հասարակությունը նվիրված չէ իր գործին : Ես այսօր իրենց գործի հանդեպ պատասխանատվության պակաս եմ տեսնում»: Արաքսյա Սարյանը դասավանդում է  նրա համար, որ հանդիպի երիտասարդներին, նայի նրանց աչքերի մեջ, նշում է նա:

«Բոլոր ժամանակների համար մտավորականությունը մեր հասարակության բարոմետրն է , բարոյական, մարդասիրական վիճակը» ,-բացատրում է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Երվանդ Երկանյանը: Ավելացնում` մտավորականությունը պետք է լինի խղճի, արդարության արտալոցումը:

Արաքսյա Սարյանը տվեց երիտասարդության գնահատման իր պատկերացումները.«Երիտասարդություն ասելով՝ չենք ներառում բոլորին: Այսօրվա երիտասարդների որոշ հատված հուսահատեցնում է մեզ: Բայց նրանք կապված են ժամանակի հետ, հիմա նրանք ավելի բան գիտեն, քան մենք իրենց տարիքում: Սակայն երիտասարդներն, ավելի լավ զգալով ժամանակը, չեն զգաստանում» ,-ասում է տիկին Սարյանը:

Կարինե Հակոբյանը նշեց, որ կարևոր է արդար մրցակցության միջավայրը, դա կարգավորելու դեպքում այլ մեխանիզմներ կգործեն հասարակության մեջ:

Իսկ Երվանդ Երկանյանը մի բանում վստահ է, որ այսօրվա հասարակությունը գնում է այն մասնագիտությունների հետևից, որոնք ապրելու հնարավորություն կտան, իսկ մեր հասարակությունը սկսել է քաղաքականացվել . «Մեզ մոտ ավանդույթների բացակայություն կա: Իշխանությունը միտումնավոր թուլացնում է մտավորականության դերը հասարակության կյանքում»:

Մելանյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930