«Քննադատություններն ընդունելի են, եւ դրանք զգոն են պահում ցանկացած կառավարության: Բայց ցավալին այն է, որ ընդդիմությունն այսօր խոսում է միայն բացասական կողմերի մասին: Կարելի էր նկատել նաեւ դրականը: Այդ ժամանակ ես քննադատությունը կընդունեի որպես առողջ քննադատություն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը` հավելելով, որ 2012 թվականի բյուջեի կատարողականը նաեւ ՀՀԿ-ականների կողմից է քննադատության արժանացել: Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանն ընդունեց 2012 թվականի բյուջեի կատարողականը: Ընդդիմադիր եւ այլընտրանք խմբակցությունները «դեմ» քվեարկեցին դրան` անբավարար գնահատելով կառավարության գործունեությունը:
Հարցազրույցը` հաջորդ համարում
«Առավոտ» օրաթերթ