Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի ձայնը

Հունիս 14,2013 15:31

Օրեր են լինում, վերջերս երբեմն նաեւ` հաճախ, որ ուզում ես մի բաժակաչափ հեռանալ այս աշխարհից: Հեռանալ տիեզերական համատարած թախծից, ապրելու ցավից հեռանալ: Ուզում ես, բայց չի հաջողվում, քանի որ քո ներաշխարհը դեռեւս բաց չի թողնում քեզ եւ շարունակ հետ է կանչում:
Այո, քեզ հետ է կանչում, ասում է` ո՞ւր ես գնում, չէ՞ որ դու ես տերը, դու դեռ գործ ունես: Ասում է ու քեզ բերում կանգնեցնում քո ընտանիքի եւ քո երկրի հոգսի առջեւ` ազնիվ հոգսի ու դարանակալ նենգամտության առջեւ: Եվ անմիջապես էլ բոլոր մտքերը կողքի հրելով` ականջներիդ մեջ զրնգում է Միշել Մոնթենի կռահած մահվան ազատագրող շունչը, որի դեմ Ջոնաթան Սվիֆթի անմահները բոլորից մոռացված շարքային մուրացկաններ էին:
– Ո՞ւր ես գնում,- ասում է ձայնը, քանզի ձայնն այդ մեզանից առաջ տեսնում է իշխանության մեջ իրեն անմահ համարողների մուրացող կերպը, տեսնում է իշխանամուրացողներին:
Հետո ձայնն այդ հուշում է` երեւացող հակառակորդը հարգելի է, աներեւույթը` նսեմ ու դավադիր: Զգուշացի՜ր` հուշում է ձայնը…
Մանկությանս տարիներին մի ընկեր ունեի` Ռաֆիկ անունով, ով չնայած փոքրամարմին էր, բայց ուտելուց երբեք չէր կշտանում: Եվ տարօրինակ բան` նա մեռավ առողջ, բայց շատակերությունից: Իսկ անկշտությունը, պարզվում է, մարդ արարածի ամենամեծ արատներից մեկն է:
– Ո՞ւր ես փախչում,- շարունակում էր ձայնը,- ինչո՞ւ ես լքում քեզ, չէ՞ որ դու քո էությունն ես լքում: Երբ տեսնում ես, որ ասելիք չունեցողները շարունակում են անվերջ խոսել, եւ տեսնում ես նաեւ, թե ինչպես դավադիրը` մնալով ստվերում, որոգայթ է հյուսում քո, քո ընկերների եւ քո երկրի դեմ: Արթնացրու քո մեջ տերը,- շարունակում էր ձայնը,- եւ ոչ մի բաժակաչափ մի փորձիր հեռանալ այս աշխարհից, քանի որ հիշի՜ր, որ նույնիսկ սերը, սերն անգամ այլընտրանք ունի, բայց տերը այլընտրանք չունի, քանի որ երկիրը պահելու միակ ճանապարհը այլընտրանք չունենալու զոհաբերությունն է:
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Աբստրակտ մտածողության,՝ ով մեծ փիլիսոփա: Իջիր երկնային ամենավեհ բարձրունքից և մեզ,՝ մահկանացուներիս սովորական մարդկային լեզվով բացատրիր, ի՞նչ նկատի ունեք ասելով,՝ մեկ բաժակաչափ հեռանալ այս աշխարհից: Նախ որքան է մեկ բաժակաչափը՝ 50գր, թե՞ 100-200 , և
    ի՞նչ է մեջի պարունակությունը,՝ թոթի, հոնի, ծիրանի, դեղձի, խաղողի, թե՛ բոխկի:
    Իսկ ավելի կարճ,՝ ինչ է մեզ սպասվում,՝ մի բուռ հողի վրա, որը Հայաստան է կոչվում, և ո՞րն է այլ-
    ընտրանքայինի գաղափարախոսությունը, և ի՞նչ կապ ունի այլմոլորակայինների հետ: Չէ՛ որ Դուք
    տեսնում եք այն, որը մենք սովորական մահկանացուներս տեսնել իվիճակի չենք: Ո՞ր մոլորակից են
    գահավիժել այս երկիրը զավթողները, որոնց մեջ իսպառ բացակայում է,՝ խղճի, ամոթի, կշտանալու
    և այլ զգայարաններ: Գուցե մեզ ճիշտ չեն դաստիարակել,՝ բարոյական նորմեր ասածը, հակառակը
    պետք է լինի ամեն ինչ, որը որ այսօր գնահատվում է կեղծ Նժդեհականների կողմից, և նրանց,՝ ոչ թե
    մեկ, այլ տասնյակ բաժակաչափ հեռանալը այս աշխարհից, մեզ բերում է միայն աղետ, քանի որ,
    նրանք տրանսի մեջ ընկնելով, մեր կյանքը տեսնում են վերտուալ աշխարհում:

  2. Վարդան says:

    Ես ձեր տեսակին փողոցում տեսնելիս տեսնելիս անպաըման խաչակնքում եմ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930