Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խոզերի ներմուծումն արգելել են

Հունիս 14,2013 15:34

Այսօր տեղի է ունեցել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնական կայքի շնորհանդեսը։

Ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանի խոսքերով, սա միայն կայք չէ, այլ այն հանդիսանում է տեղեկատվության ներմուծման եւ ստացման ճկուն համակարգ։ Կայքի միջոցով հանրությունը հնարավորություն է ստանալու առցանց ծանոթանալ ծառայության գործունեությանը, ծառայությանն առնչվող օրենսդրությանը, նորություններին եւ այլն։

Այսօր սակայն Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետն բացի կայքի շնորհանդեսից, պատասպանեց նաեւ այլ հարցերի։ Բախչագուլյանն ասաց, որ իրականացնում են պլանային ստուգումներ եւ ստուգայցերի ընթացքում հանվում են թերի մակնշված, մակնշում չպարունակող կամ ժամկետանց սննդամթերք. «Վերջին անգամ սահմանային հսկողության ժամանակ օրինակ եմ բերում, ժամկետանց կաթի փոշի չի թույլատրվել ներմուծել ՀՀ։ Մեկ շաբաթ առաջ արգելվել է Գոգավանի սահմանի անցման կետից խոճկորների եւ խոզերի ներմուծումը Հայաստան, քանի որ նրանք չեն բավարարել անասնաբուժական պահանջներին»:

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930