Կազանում անցկացվող «Շալյապին: Նուրիեւ: Կազան» երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում այսօր Թաթարստանի Մուսա Ջալիլի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերան կղեկավարի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը:
Ներկայացման պրեմիերան կայացել է 2012թ., որն իրականացրել են ճանաչված բեմադրիչ Միխայիլ Փանջավիձեն եւ թատրոնի երաժշտական ղեկավար ու դիրիժոր Միխայիլ Պլետնյովը: Փառատոնային «Եվգենի Օնեգինի» գլխավոր դերերգերով հանդես գալու համար հրավիրված են Սանկտ Պետերբուրգի Մարիինյան, Մոսկվայի Ստանիսլավսկու ու Նեմիրովիչ եւ Դանչենկոյի, Բելառուսի Մեծ թատրոնների առաջատար մեներգիչները:
Կարեն Դուրգարյանը նույն թատրոնում հունիսի 25-ին էլ կղեկավարի Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերան: Այս ներկայացման ժամանակ դարձյալ գլխավոր դերերգերով հանդես կգան հրավիրյալ հայտնի մեներգիչներ ԱՊՀ երկրների օպերային թատրոններից:
Լուրը Aravot.am-ին փոխանցեց Ազգային ակադեմիական թատրոնի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Կարդացեք նաև
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ