Այսօր «Փաստարկ» ակումբում ԱԺ պատգամավոր, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը անդրադարձավ տարածաշրջանային գործընթացներին, զարգացումներին: Բաբուխանյանի խոսքով`տարածաշրջանը գտվում է ակտիվ փոփոխությունների շրջանում, ինչը մեր երկրի համար կարող է վտանգավոր լինել:
Նրա խոսքով` թուրք-ադրբեջանական տանդեմը գտնվում է անկայուն իրավիճակում, եւ Թուրքիան շեղվում է դեպի իսլամական գաղափարախոսություն:
Իրանում վիճակը կայուն է, չնայած սպասվում էր լարվածություն` պայմանավորված նախագահական ընտրություններով, սակայն, Սիրիայում այն ուժերը որոնք պրոիրանական են` հզորանում են, եւ դա նույնպես փոխելու է ազդեցությունը մեր տարածաշրջանում:
Անդրադառնալով Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի զեկույցին՝ Բաբուխանյանն ասաց, որ այն մեծ վրդովմունք առաջացրեց մեր հասարակության շրջանում: «Փորձ է արվում ազգային եկեղեցու կարգավիճակը հավասարեցնել տարբեր տեսակի աղանդներին, փորձում են ներխուժել մեր դպրոց, որպեսզի մեր երեխաները դպրոցում չսովորեն մեր եկեղեցու պատմությունը, բացի դրանից փորձ է արվում պաշտպանել «Կյանքի խոսք» աղանդը, Եհովայի վկաներին: Եվ ես ուրախ եմ, որ իմ անունն էլ է ֆիքսված այդ զեկույցում, որպես աղանդներին դեմ»,- ասաց Բաբուխանյանը, ավելացելով որ վտանգավոր տենդենց կա, Եվրոպան, Միացյալ նահանգները հարվածներ են հասցնում մեր բանակին, եկեղեցուն եւ հայ ընտանիքներին:
Կարդացեք նաև
Գնահատելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեպքը, Բաբուխանյանը ասաց, որ դատապարտում է եւ կատարվածը եւ նրա ունեցած զինանոցը, հավելելով, որ այս գործի հետ կապված գնահատականներն արդեն տրված են: «Ես նոր չէ որ դատապարտում եմ այդպիս երեւույթները, կամ այդ անձի կողմից թույլ տվածը… »:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ