Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպես չվտանգել երկրի հեղինակությունը

Հունիս 14,2013 14:20

Ի պատասխան՝ պրոֆեսոր Ս. Ն. Հայրապետյանի հարցազրույցի եւ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի ասուլիսում հնչած մտքերի

Տարակուսանք է առաջացնում նախարարի արտահայտությունը, որը անում է պատասխանատու, փաստերով չամրապնդված եւ վիճահարույց հետեւություններ։ Նախարարը խոսում է կրթական համակարգում թերությունների եւ նվաճումների մասին, ինչի առումով կցանկանայի բանավիճել։
Նվաճումների վերաբերյալ։ Խոսվում է («Առավոտ» օրաթերթ, 16.05.2013թ.) նոր չափորոշիչների նորամուծության վերաբերյալ բարձրագույն կրթության ոլորտում։ Այդ առումով կուզենայի հիշել 2009 թվականի նախարարության ստուգումները ՀՀ բուհերում, որոնց ժամանակ նույնպես ուղղորդվում էին չափորոշիչներով։ Հետագա տարիների ընթացքում նախարարությունը ստուգվում էր բարձրաստիճան մարմինների կողմից (կառավարություն, դատախազություն, Ազգային ժողով): Արդյունքում՝ ի հայտ եկավ եւ գրանցվեց ստուգող մարմինների տեղեկանքում, որ ստանդարտները չունեն իրավական ուժ, քանզի նրանք ներկայացված չէին արդարադատության նախարարություն, հաստատված եւ հրատարակված չէին, հետեւաբար՝ բուհերի ստուգումը համարել ՙանվավեր՚։ Ընդ որում՝ առաջարկվեց պատժել մեղավորներին ՙադմինիստրատիվ կամ քրեական՚ կարգով։ Այնուամենայնիվ, 13 բուհեր փակվեցին՝ որոշակի գործունեության չափանիշների ստանդարտներին չհամապատասխանելու հիման վրա, իսկ նախարարությունում բոլորը մնացին անվնաս, իսկ նախարարը չէր էլ մտադրված որեւիցե դրական որոշման։
Այս անգամ նախարարին խորհուրդ կտայի չմոռանալ ամրապնդել նոր չափորոշիչները իրավաբանորեն, չնայած չափորոշիչների առկայությունը կամ բացակայությունը պարտադիր չի ստուգումների անցկացման եւ ինքնակամ որոշումների ընդունման համար։ Եվ հետո, ինչով է պայմանավորված նոր չափորոշիչների ներմուծումը եւ ինչով էին անկատար հները։
Հետո։ Արդյոք կարելի՞ է համարել նվաճում 140 մարզերում նախադպրոցական կրթության հնարավորություն տրամադրելը, ակադեմիական տարկետումով ուսանողների կրճատումը՝ առանց փոփոխությունների Զորակոչի մասին օրենքում (ինչու այդ հարցը չլուծել պաշտպանության նախարարության հետ համատեղ) եւ ինչո՞ւմ է կայանում նավաճումը։ Այ, «Շախմատը դպրոցում» ծրագրի ներմուծումը ողջունելի է։
Ինձ մոտ ստեղծվեց այնպիսի տպավորություն, որ չինովնիկների մոտ ջնջվել են «պարտականություն» եւ «նվաճումներ» պատկերացումները։ Այդ բոլոր նվաճումները տալիս են հիմք հաստատել, որ Երեւանը դարձավ «եվրոպական կրթության կենտրոնը»……Դժվարանում եմ մեկնաբանել:
Հետո նախարարը խոսում է որոշակի թերությունների մասին՝ կրթության որակը բոլոր մակարդակների վրա, կրթության հասանելիությունը, կոռուպցիոն ռիսկերը եւ առատ մտածելակերպի խնդիրները, եւ դրա հետ մեկտեղ՝ խոսել Հայաստանի տեղի մասին եվրոպական կրթական տարածքում, զարմանալի է։
Ստացվում է, որ թերությունները ավելի լուրջ եւ հիմնավոր են, քան նվաճումները։ Առաջարկվում են օպտիմալացման ճանապարհները մտածելակերպի փոփոխման, կոռուպցիայի վերացման, աշխատանքային շուկայում խթանման նպատակով եւ ոչ մի բան՝ մեթոդների, մեթոդաբանության, վերափոխումների մասին կրթական ոլորտում։
Զարմանալի է, որ նախարարության հովանու ներքո եւ նրա կազմի մեջ մտնում են գիտության եւ թեստավորման կոմիտեն, ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից կրթության Ազգային ինստիտուտը։ Միգուցե նախարարը մոռացել է այդ կազմակերպությունների մասին, մանավանդ որ, նա ղեկավարում է գիտության եւ կրթության նախարարությունը։
Թերթը հրապարակել է հարցազրույց ՅՈՒՆԵՍԿՕ-ի պրոֆեսոր Ս. Ն. Հայրապետյանի հետ։ Հարցազրույցը ունի ռացիոնալ բնույթ, ամբողջությամբ վերլուծում է վիճակը կրթության եւ գիտության ոլորտում։ Նա տալիս է այդ ոլորտների օբյեկտիվ գնահատականը եւ վերափոխման ռեալ առաջարկներ։ Պրոֆեսորի կարծիքով՝ կարեւոր է գիտական աշխատանքների եւ ծրագրերի անկախ փորձաքննական պետական կառույցների ստեղծումը։ Իմ կողմից ավելացնեմ նաեւ գիտխորհուրդների եւ ԲՈՀ-ի ստուգումը (նույնպես կոռուպցիոն ռիսկերի աղբյուր է): Իմ խորին համոզմամբ, այդ կառույցը պետք է լինի կից ՀՀ նախագահին եւ գտնվի նրա հովանու ներքո: Ի դեպ, նման պրակտիկան կիրառվում է ՌԴ նախարարությունում։ Ստուգվում է նաեւ բարձր ատյանի չինովնիկների եւ բուհերի ռեկտորներին գիտական կոչումների շնորհման համարժեքությունը։ Արդյունքում՝ գրագողությունը արձանագրվել էր ՌԴ կրթության եւ գիտության նախարարության երկու փոխնախարարների մոտ։
Պրոֆեսորը խիստ քննադատում է ՀՀ բուհերում բոլոնյան ընթացքի վիճակը։ Երկու հարցազրույցների անհամապատասխանությունը տարակուսանք է առաջացնում։ Կուզենայի հարցնել՝ ո՞վ է ճիշտ, եւ ի՞նչ է մտածում այդ մասին գիտական եւ կրթական հասարակությունը։ Հարցը կարեւոր է հանրապետության համար եւ ունի մեծ նշանակություն Հայաստանի հեղինակության հարցում համաշխարհային գիտության մեջ, որը ավանդաբար հայտնի է գիտնականներով եւ գիտական պոտենցիալով, ինչը վերջին տասնամյակներում ապրում է ճգնաժամ։
Կրթության եւ գիտության ներկա իրավիճակը կարող է եւ բերում է ոլորտների անկմանը, ինչը վտանգում է ազգային անվտանգությունը եւ մեր երկրի հեղինակությունը:
ԲԵԼԼԱ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ
կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր,
էկոլոգիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս,
«Մեդինֆո» միջազգային միության
փորձագետ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930