Ըստ հոգեբանանների՝ չամուսնացած կանայք հիմնականում բարդույթավորված են: Սակայն պատահում է, որ նրանք մտածում են միմիայն սպիտակ ձիով ասպետի մասին և իրենց կյանքն անցկացնում այդպես սպասելով: Բոլոր միայնակ կանանց խորհուրդ է տրվում նոր հայացքով վերաբերվել սիրային հարաբերություններին և դասավորել իրենց անձնական կյանքը: Դրա համար առաջին հերթին հարկավոր է ինքնավստահ լինել և ուշադրություն գրավել: Եթե ցանկանում եք, որ տղամարդու մեջ զգացմունքներ առաջանան, զրուցեք նրա հետ սեթևեթելով, լավ կլինի զրույցը չվերաբերվի քաղաքականությանն ու օրվա եղանակին: Ռուսական կանանց ամսագիրը Ձեզ կօգնի սիրային հարաբերությունների հարցում:
Ձեզ ենք ներկայացնում ամսագրի խորհուրդները.
1.Վերլուծեք, թե Ձեզ ինչ տեսակի տղամարդ է հարկավոր՝ գիտակցելով ,որ ասպետները շատ քիչ են և բոլորին չէ, որ կբավականացնեն: Գուցե Դուք ցանկանում եք ամենագեղեցիկ կամ ամենախելացի, խոնարհ, հավասարակշռված կամ հարուստ տղամարդու հետ դասավորել Ձեր անձնական կյանքը:
2.Տղամարդկանց հետ կարելի է ծանոթանալ հասարակական վայրերում՝ համերգային դահլիճոմ, մետրոյում և այլն: Կարող եք գնալ նստել նրա կողքին, կամ ինչ-որ բան «պատահաբար» գցել նրա կողքով անցնելիս: Հիշեք, որ միայն լավ տրամադրության դեպքում ծանոթությունը գլուխ կբերեք:
3.Բարձրացրեք Ձեր ինքնագնահատականը և մի վախեցեք պարտությունից: Եթե նա Ձեզ չի նկատում կամ իրեն հեռու է պահում, պետք չէ վատ զգալ. գուցե Դուք նրա ճաշակով չեք կամ էլ նա միայնակ չէ:
4. Մեծ ուշադրություն դարձրեք Ձեր արտաքին տեսքին: Պետք չէ կրել երեկոյան զգեստներ, հագնվեք ըստ համապատասխան վայրի: Լավ տեսքը հնարավորություն է տալիս, որ Ձեզ հաճոյախոսեն, ինչին կարող եք պատասխանել:
5.Եղեք ավելի տեսանելի, բայց հանգիստ: Մարդաշատ վայրերում եղեք միայնակ ոչ ընկերուհիների, ոչ քույրերի և ոչ էլ մտերիմ ընկերների հետ: Իսկ ամենակարևորը հաճախ ժպտացեք:
«Համամիտ եմ այն կարծիքի հետ՝ կինն է թույլ տալիս, որ տղամարդը մոտենա իրեն, բայց ես երբեք ինձ թույլ չեմ տա խոսակցության ղեկը վերցնել ձեռքս ու մոտենալ, խոսեցնել տղամարդուն, շատ հնարավոր է, որ հետագայում նա երեսով տա»,-ասում է 30-ամյա Կարինեն: Իսկ 28-ամյա Լիանան այն կարծիքին է, որ փոքր-ինչ անկաշկանդվածությունը չի խանգարի սիրային հարաբերություններում. «Ավելի լավ է մի բան անես, քան ոչինչ չանես ու հետագայում զղջաս, իսկ էստեղ խոսքը անբարոյականության մասին չէ, ընդամենը մի փոքր քայլ. վերջիվերջո կինն է կատարում իր ընտրությունը և պատասխանում այո և ոչ հարցերին, ոչինչ եթե նա ի սկբանե կատարի ընտրությունը
» ,-ասում է նա:
Նազենի Բաղդասարյան