Շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոն Բորիս Սպասսկին փոխել է ազգային ֆեդերացիան՝ Ֆրանսիայի ֆեդերացիայից տեղափոխվելուվ Ռուսաստանի շախմատային ֆեդերացիա:
Ավագ տարիքի շախմատասերները կհիշեն, որ Սպասսկին 1977 թվականին արտագաղթեց Խորհրդային Միությունից՝ բնակություն հաստատելով Ֆրանսիայում: Սակայն նա պահպանել էր ԽՍՀՄ քաղաքացիությունը եւ միջազգային մրցաշարերում ԽՍՀՄ-ը ներկայացնելու իրավունքը: Միայն 1984 թվականի աշնանից ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման ցուցակում Բորիս Սպասսկու անվան դիմաց գրվեց, որ նա ներկայացնում է Ֆրանսիան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ