Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանի մոտ Տիգրան Սարգսյանին պաշտպանելու ցանկություն է առաջանում

Հունիս 14,2013 14:14

«Թող ձեռք բարձրացնեն նրանք, ովքեր կասկածում են, որ այդ գործարքը եղել է։ Եթե հանձնաժողով ստեղծվեր, դա մաքրման միջոց կլիներ»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում, խոսելով վարչապետ Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալի մասին, ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։

Խոսքը այն հանձնաժողովի մասին է, որն առաջարկեց ստեղծել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ որի կազմում նաեւ պատգամավորներ պետք է ընդգրկված լինեն: Ապա կարծիք հայտնեց, որ վերջերս մի տեսակ վարչապետին ուզում են դարձնել քավության նոխազ. «Եվ իմ մոտ ցանկություն է առաջանում պաշտպանել վարչապետին։ Ինքը մեղավոր չէ, սա կատարվում է մեկ մարդու թելադրանքով։ Այդ մարդիկ չեն կարող անել այլ կերպ, քան արել են, համակարգն է այդպիսին, և այդ համակարգը նպատակային է ստեղծվել։ Իշխանի ուսումնասիրությունները շատ լավն են, բայց երրորդ արարը լավը չէր, մարդիկ չեն պատժվել։ Հրաշալի շոու՝ երեք արարով»։
Ինչ մնում է ՀՀԿ-ականների՝ ԱԺ նախագահի գլխավորությամբ հնչեցրած քննադատություններին, ՀԱԿ պատգամավորն ասաց. «Ես չեմ հավատում իշխանության քննադատություններին, ես կհավատամ, եթե պատժվեն բարձր օղակի պաշտոնյաները։ Իշխանական համակարգը կքանդվի, եթե նրանց մտքով անցնի իսկապես վերացնել մենաշնորհը, կոռուպցիան, պատժել հանցագործներին։ Շուոներ, իհարկե, կլինեն, կլինեն նաև զոհեր՝ մյուսների կաշին փրկելու համար։ Զոհաբերության ենթակա են բոլորը՝ երկրորդ, երրորդ համարները, բացի առաջինից, խաղացողը մեկն է։ Տիգրան Սարգսյանն ինքնուրույն ֆիգուրա չի կարող լինել»։
ՀԱԿ պատգամավորը իշխանության ցինիկությունն է համարում այն, որ հայտարարում են՝ ընդդիմություն չկա կամ արտագաղթի մեղավորն ընդդիմությունն է. «Լկտիություն է, երբ իշխանությունն իր գործունեության մեջ մեղավոր է հանում ուրիշին»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ettentcchi says:

    Բայց ով է հարձակվել Տիգրան Սարգսյանի վրա, որ Դուք էլ ուզում եք պաշտպանել:
    Մարդը եկավ Ազգային Ժողով բացատրեց, որ ինքը կապ չունի այդ օֆշորային խնդիրների հետ ու գնաց:
    Հ. Գ.
    Ճիշտ է մի քիչ ելույթը պարզունակ էր, բայց պետք է հաշվի առնել որ ՀՀ Ազգային Ժողովում էր և պետք էր ետպես որ հասկանայիք, հիմա որ Դուք չեք հասկացել ով է մեղավոր:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930