Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն ՀՀԿ-ին. «Խոստովանությունն առանց ապաշխարհանքի՝ ցինիզմ է»

Հունիս 14,2013 13:46

«Մարդկանց թվում է, որ իրենք անպատժելի են, եթե մթնոլորտը շարունակվի նույն բանը տեղի կունենա նույն անձի հետ կապված, միայն նա չէ, մարդիկ երկարատեւ ծառայություններ են մատուցում իշխանություններին եւ չարիք դառնում հասարակության համար: Ամենալավ առիթն է, որ վստահելի ընթացակարգով այս գործը բացահայտվի, սա պատահական հանցագործություն որակել չի կարելի, միայն այն, որ այդքան զենք եւ զինամթերք է հայտնաբերվել, արդեն տագնապ է դա հարուցում, նրանք, անվերահսկելի զենք ու զինամթերք ունենալով, իրենց բանակներն են ստեղծում, այս հարցը համակարգված լուծումներ է  պահանջում, պետք է գիծ քաշել եւ ասել, որ այլեւս օրենքի առջեւ հավասար են բոլորը»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում, պատասխանելով Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած արդարացի միջադեպին վերաբերվող հարցին, կարծիք հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Ապա, անդրադառնալով նախօրեին խորհրդարանում Վերահսկիչ պալատի նախագահի հաշվետվության ժամանակ ՀՀԿ-ականների, այդ թվում նաեւ ԱԺ նախագահի քննադատությանը եւ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ իշխանությունը քննադատում է ինքն իրեն, դաշնակցական պատգամավորն ասաց. «Նոր չի նկատվում այս երեւույթը: Իշխանությունների համար ամեն ինչ իրենցն է թվում: Հիմա էլ քաղաքական դաշտն են մոնոպիլիզացնում` ե՛ւ իշխանություն են ներկայանում ե՛ւ ընդդիմություն: Աբսուրդ է: Աշխատելաոճ են դարձրել, մտածում են առաջինն իրենք բարձրաձայնեն, որ ընդդիմադիրներին խոսելու տեղ չմնա: Ամեն տեղ իրենք իրենց ամենալավն են ուզում ցույց տալ: Բայց միայն խստովանությունը չէ, հետո գալիս է ապաշխարհությունը, զղջացեք էապես ձեր արածների համար եւ սկսեք մաքրման գործընթաց: Բայց խոստովանությունն առանց ապաշխարհանքի՝ ցինիզմ է: Այնպիսի քննադատություն են հնչում իրենց կողմից, որ քեզ ասելու բան չի մնում, բայց պետք է ասել ձեւը, հետեւողականություն ցուցաբերել, եթե դա չկա, ինքնախաբեություն է պարզապես»:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե նախօրեին ոստիկանապետի հանդիպման ժամանակ ի՞նչ հարցեր են քննարկել ՀՅԴ-ական պատգամավորները: Ռուստամյանն ասաց, որ դա իրենց նախաձեռնությունն է եղել եւ կապված էր Պռոշյան գյուղում այդպես էլ չմեղմացող իրավիճակին: «Այդ գյուղում լարվածությունը չի մեղմվում, ավելի է սրվում, ավելի է խորացել մթնոլորտը եւ, բնականաբար, լուծումը տեսնում ենք հնարավորինս արագ բացահայտման մեջ: Բավականին գոհ ենք հանդիպումից, անկաշկանդ խոսակցություն եղավ, մեր հարցերին բավարար պատասխաններ տրվեցին»: Նա զարմանքով ասաց, որ պարզվում է շատերը խուսափում  են վկայություն տալ, ոստիկանությունը հինգ հազար դոլար գումար է խոստանում այնպիսի տեղեկատվության համար, որն էապես կնպաստի գործի բացահայտմանը, անձամբ ոստիկանապետը երաշխավորում է վկաների անվտանգությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930