Հայաստանի առաջատար շախմատիստուհիները, բացի Էլինա Դանիելյանից, հանդես են գալու հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը Սերբիայի մայրաքղաքում կայանալիք կանանց Եվրոպայի 14-րդ անհատական առաջնությունում:
Բելգրադում պայքարի մեջ կմտնեն Լիլիթ Մկրտչյանը (նկարում), Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը եւ Աննա Հայրապետյանը: Առաջնությանը մասնակցելու հայտ ներկայացրել է 158 շախմատիստուհի, որոնց գրեթե կեսը՝ 79 հոգի կրում է գրոսմայստերի կոչում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ