Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԴԱՀԿ ծառայության եւ ԵՊՀ իրավագիտության ֆակուկտետի միջեւ հուշագիր ստորագրվեց

Հունիս 14,2013 13:29

Այսօր Երեւանի պետական համալսարանում  ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության եւ ԵՊՀ

իրավագիտության ֆակուլտետի միջեւ ստորագրվեց համագործակցության մասին հուշագիր:

Հուշագիրը ստորագրած երկու կողմերն էլ նշեցին, որ դրա ստորագրումը ձեւական չէ, եւ մեկ ամսվա ընթացքում կստեղծվեն համատասխան աշխատանքային խմբեր, որոնց միջոցով հնարավոր կլինի ամրապնդել համագործակցությունը:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը, խոսելով հուշագրի կարեւորության մասին, ասաց.«Ծառայությունը երկար ժամանակ այս համագործակցության կարիքն ուներ: Ես հույս ունեմ, որ փոխադարձ աշխատանքը մեր պետությանը կբերի նորանոր հաջողություններ,եւ հարկադիր կատարման ոլորտում մենք կկարողանանք ավելի առաջ շարժվել»:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության հետ հուշագրի տեղծման օրն անվանեց պատմական ու ասաց. «Մենք գործ ունենք բոլորովին այլ իրավիճակի հետ: ԴԱՀԿ ծառայությունը մեր հանրապետությունում  պատմականորեն շատ երիտասարդ է՝ ընդամենը 15 տարվա կյանք ունի,եւ այս առումով այն բավականին բաց դաշտում է գործում: Սա այն բացառիկ դեպքերից է, երբ ծառայությունն իր գործունեությամբ շատ առաջ է անցել: Մենք համոզված ենք, որ այս համագործակցության արդյունքում կկարողանանք նաեւ նպաստել ծառայության գործունեությանը տեսական եւ օրենսդարական առումներով»:

Հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում գլխավոր հարկարդիր կատարող Միհրան Պողոսյանը խոստովանեց, որ ծառայությունն ունի տեսական եւ կրթական բացթողումներ, որոնք հնարավոր կլինեն շտկել իրավագիտության  ֆակուլտետի հետ  համագործակցությունից հետո:

«Խոսքը վերաբերում է եւ աշխատողների պատրաստմանն եւ վերապատրաստմանը: Մեզ մոտ տեսության լրացման խնդիր կա: Մենք մեկ ամսվա ընթացքում, գուցե ավելի շուտ կկազմենք աշխատաքային խումբ եւ կնախագծենք պրակտիկ աշխատանքները»,- ասաց Մ.Պողոսյանը:

Իսկ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը նկատեց, որ իրավագիտության ֆակուլտետում սովորող ուսանողները գործնական պարապմունքերի պակաս ունեն եւ բուհն ավարտելուց հետո դժվարանում են իրենց մասնագիտությանը համապատասխան աշխատանք գտնել:

«Տասնյակ տարիների ընթացքում մեր կադրերը բարձր պատրաստվածություն ունենալով հանդերձ խիստ դժվարացել են իրենց գիտելիքները գործնականում կիրառելու հարցում: Ունեցել ենք փայլուն ուսանողներ, որոնք ավարտելուց հետո գործանական աշխատանքում դժվարություններ են ունեցել»,- ասաց իրավագիտության ֆակուլտետի դեկանը:

 

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930