Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երեւանի Վաղարշյան փողոցի իր բնակարանում հայտնաբերվել է Վրեժ Իսրայելյանի դիակը՝ հրազենային վնասվածքով:
Հայ արձագիր, դրամատուրգ Վրեժ Սաղաթելի Իսրայելյանը ծնվել էր 1949թ ապրիլի 2-ին Երեւանում: «Տոնապետ» գրքի համար նա ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի դափնեկիր 1971-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1971-78-ին աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդումների պետական կոմիտեի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում որպես խմբագիր եւ ավագ խմբագիր:
1979-81-թթ գրական աշխատում էր «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում: 1982թ «Սովետական Հայաստան» ամսագրի սփյուռքի բաժնի վարիչն էր: 1993-99-ին` ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի խմբագիր, 1999-ից եղել է ՊՆ լրատվության եւ քարոզչության վարչության պետ: Վրեժ Իսրայելյանի առաջին պատմվածքները տպագրվել են «Գարուն» ամսագրում::
Խորապես ցավակցում եմ գործընկերոջս հարազատներին: