Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մարգարյանին առաջարկել են ԱԺ-ում «կշտանալու մասին» օրենք գրել

Հունիս 14,2013 13:20

ՕԵԿ-ն էլ է չարաշահումներ բացահայտել՝ բյուջե չվճարված հինգուկես միլիոն դրամ «Արմավիայից»:
Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում քաղաքացու՝ իրեն ուղղված սույն առաջարկի մասին պատմեց իշխանական կոալիցիայի մաս կազմող ուժի`ՕԵԿ-ի անդամ Հովհաննես Մարգարյանը: Առիթը`նախօրեին խորհրդարանում բուռն քննարկումների եւ կրքերի բորբոքման առիթ տված Վերահսկիչ պալատի հաշվետվությունն էր:

ՕԵԿ-ական մեկ այլ պատգամավոր, Հեղինե Բիշարյանը նկատեց, որ պետական գնումների եւ քաղաքաշինության ոլորտում առկա չարաշահումների մասին արդեն տարիներ շարունակ ասվում է, խոսվում է, լսվում է, բայց համապատասխան արդյունքներ չեն լինում: «Մենք կարծում ենք, որ նման խախտումները պետք է ուղղարկվեն համապատասխան մարմիններին, որպեսզի պատժվեն այն մարդիկ, ովքեր գրպանում են մեր թոշակառուների գումարները»,- ասաց Բիշարյանը: Շարունակելով թեման՝ Հովհաննես Մարգարյանը հավելեց, որ ՕԵԿ խմբակցությունն առաջարկելու է, որ ՎՊ-ի մասին օրենքը փոխվի, որպեսզի խախտումները ոչ թե գնահատվեն, այլ ուղղարկվեն դատախազություն: Նաեւ փոփոխություններ է առաջարկվելու Դատախազության օրենքում եւ ԱԺ կանոնակարգում, որ դատախազությունն իր ամենամյա հաշվետվության մեջ մանրամասն հաշվետվություն ներկայացվի ԱԺ-ին՝ ՎՊ-ի բացահայտումների մասին:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ ՎՊ-ի բացահայտումների առիթով կոշտ ելույթի մասով էլ բանախոսները նկատեցին, որ լավ են վերաբերվում այն հանգամանքին, որ իշխանությունը սկսել է քննադատել իշխանությանը: ՕԵԿ-ականների կարծիքով, դա առաջընթաց քայլ է:

Հարց հնչեց այն մասին, որ քաղաքաշինության ոլորտում են աղաղակող բացահայտումներ եղել, իսկ այդ նախարարն ՕԵԿ-ի քվոտայով է եղել:  ՕԵԿ-ական պատգամավորները բացատրեցին, որ եթե քաղաքաշինության նախարարը  ՕԵԿ-ից է, դա ոչինչ չի նշանակում, քանի որ շինարարությունն ամբողջությամբ քաղաքաշինության նախարարության տիրույթում չէ: Ամեն դեպքում, գտնում են, որ անկախ պաշտոնյայի դիրքից եւ ով լինելուց՝ նա պետք է պատժվի: «Անցել են ժամանակները, որ պատասխանատվություն չկրեն: Օրենքի առաջ բոլորը հավասար են»,- ասաց Մարգարյանը:

Հարցին՝ եթե պարզվի, որ քաղաքաշինության ոլորտում ձեր նախարարի պաշտոնավարման տարիներին են եղել չարաշահումները, հետ կկանչե՞ք, հետեւողական կլինե՞ք, Մարգարյանը կրկնեց. «Օրենքի առաջ բոլորը հավասար են, եւ մենք միշտ հետեւողական պայքարել ենք, որպեսզի նման արատավոր երեւույթների դեմը մեզանում կարողանանք առնել, ու միակ ձեւն այն է, որ պատժվի մարդն, ով արել է»:

Նա հիշեցրեց, որ հատկապես ՎՊ-ի բացահայտած չարաշահումների հարցում  ՕԵԿ-ը հետեւողական է եղել: Բիշարյանն էլ հավելեց. «Մենք ՎՊ նախագահին առաջարկել ենք՝ փաթեթեն ուղղարկեն դատախազություն եւ մեզ հետաքրքիր չէ, թե էդ խախտումների տակ որ քաղաքական ուժերի ներկայացուցիչներն են տենդերներ շահել: Մենք ժամանակները չենք տարանջատում, երբ էլ խախտումը եղել է, պետք է պատժվեն: Պաշտոնները նրա համար չեն, որ մարդիկ դիրքավորվեն այլ սոցիալական իրավիճակում: Իշխանության մաս կազմելը մեզ չի կաշկանդում խոսել այն խնդիրների մասին, որոնք կան: Ընդդիմադիր լինելուն կարոտելու խնդիր չկա, մենք նույն կերպ աշխատում ենք: Ժողովրդին անհրաժեշտ է աշխատանք, արդարություն: Մենք պիտի ամեն ինչ անենք, որ դրանք ապահովենք»:
Հովհաննես Մարգարյանը նաեւ հրապարակեց իրենց հարցման արդյունքները, համաձայն որոնց՝  9,5 միլիարդ չորս տարիների ընթացքում գանձվել է «Արմավիայի» տոմսերի օդի փողից, որից հինգուկեսը բյուջե չի մտել: «Մենք դիմել ենք դատախազություն, որ հայտնաբերվեն այս գումարները, քանի որ հսկայական սոցիալական խրագրեր կարելի է անել»,- ասաց նա: ՕԵԿ-ը շրջանառության մեջ է դրել մի քանի նախագծեր, որոնցից մեկը ԽՍՀՄ ավանդների վերադարձի հարցում առաջնահերթությւոն տալ արցախյան պատերազմի մասնակիցներին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930