Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բոզոյանը նորից փուչիկներ է վաճառում

Հունիս 14,2013 12:48

Անցյալ տարվա մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ական նախընտրական համերգ– հանրահավաքի ժամանակ փուչիկների պայթյունի գործով դատապարտված Սերոբ Բոզոյանն արդեն վերադարձել է իր սովորական կյանքին, նա շարունակում է մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկում փուչիկներ վաճառել։

Երեկ նա մեզ հետ զրույցում պատմեց, որ հիվանդանոց այլեւս չի այցելում, արդեն լավ է, եւ որ շարունակում է առեւտրով զբաղվել։

Մեր հարցերին ի պատասխան երեկ նա պատմեց, որ դատական քաշքշուկի ավարտից հետո ստիպված է վերադարձել իր նախկին աշխատանքին։ «Կինս ու աղջիկս հիմա աշխատում են։ Էն ժամանակ իրանք չէին աշխատում, հիմա նոր են աշխատում։ Տեսնենք, թե ինչ կստացվի, ոնց կստացվի։ Բայց ես էլ պետք ա մի գործ անեմ, մի փոքր բան էլ ամեն օր տուն բերեմ՝ էլի բան ա։ Թե չէ չեմ կարող որեւէ բան չանել։ Ինձ մի աշխատանք էին խոստացել, խոստացել էին պաղպաղակի վաճառքի կետում աշխատանք տալ, էն էլ մի ջահելի տվեցին, ինձ չտվեցին։ Դե ես էլ ստիպված շարունակեցի փուչիկներ ծախելը։ Պարզ ա՝ առանց գազի փուչիկներ ծախելը։ Նույն տեղում եմ աշխատում, ինչ նախկինում»,- ծիծաղելով ասաց «Փուչիկների» աղմկոտ գործով ազատազրկման դատապարտվածը։

Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ ինքնիշխանություն»  թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930