Այսօր՝ հունիսի 14-ին, 1-03 ծառայության շտապօգնության բրիգադը ահազանգել է Ոստիկանության Արաբկիր բաժին և հայտնել, որ կանչով մեկնելով Վաղարշյան 19/1 շենք, բնակարաններից մեկում հայտնաբերել է հրազենային վնասվածքով մահացած տղամարդու դի:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ-քննչական խումբը նշված շենքի թիվ 19 բնակարանի հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել է տան բնակիչ, 64-ամյա Վրեժ Իսրայելյանի դին, ում աջ ձեռքին կա հրազեն: Գրասեղանի վրա հայտնաբերվել է նաև նամակ, որում ըստ տեղեկությունների, Վ. Իսրայելյանը ինքնասպանությունից առաջ գրել է, որ շնորհակալություն է հայտնում Աստծուն, որ ունեցել է լավ կին, լավ որդի, լավ թոռնիկներ, եղբայր ու ընկերներ ու ամենքից ներողություն է խնդրել և գրել է, որ «չեմ ուզում ինքս ինձնից զզվել, նոր հեռանալ, մնաք բարով»: Նամակի մոտ դրված է նաև իր կողմից հեղինակած «Վաղ, թե ուշ» գիրքը:
Գագիկ Շամշյան
Ըստ Shamshyan.com-ի
Կարդացեք նաև
Չեմ հասկանում, ոնց կարելի է նման նկար կցել, ցնդել եք ??? Հո ոստիկանության էջը չի: