Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՛չ մի ռևերանս ո՛չ մեկի նկատմամբ մենք երբեք չենք արել»

Հունիս 14,2013 12:29
levon zurabyan

ԱԺ այս քառօրյայում ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ և՛ ելույթի, և՛ հարցի տեսքով վարչապետին «պարտադրեց» մի քանի անգամ հերքել, որ ինքը օֆշորային գոտիներում ձեռնարկություններ ունի։ Ի վերջո,     Տիգրան Սարգսյանը, հակադարձելով նրան, ասաց. «Դուք էլ, թողած երկիրը փրկելու խնդիրը, զբաղվում եք անհեթեթություններով»։ Հետո էլ, անդրադառնալով արտագաղթին, հավելեց. «Պետք չէ ձեր ձեռքերը լվանաք, քաշվեք ղրաղ ու ասեք, որ կապ չունեք դրա հետ։ Երբ ժողովուրդը տեսնում է, որ այլընտրանք չկա, հեռանում է։ Երբ տեսնում է, որ չկա ընդդիմադիր լուրջ քաղաքական ուժ, դա ձեր անհաջողությունն է»:։ Զուրաբյանի հետ «Իրատես de facto»-ի զրույցը սկսվեց վարչապետի գնահատականով։

– Վւսրչապետը նաև ընդդիմությանը մեղադրեց, որ երկրում արտագաղթ կա։ Դուք ունե՞ք մեղքի ձեր բաժինը

– Որովհետև այս իշխանություններն ադեկվատ չեն։ Իրենք չեն հասկանում, որ երկրի կառավարման համար բոլոր հարցերում, այդ թվում՝ ժողովրդագրական, պատասխանատվությունը կրում է իշխանությունը։

– Ոչ մի հարցում ընդդիմությունը պատասխանատվություն չի՞ կրում։

– Ընդդիմությունն ունի մեկ գործ՝ ապացուցելու իշխանության սխալները, բացահայտելու նրա հանցագործություններն ու նման գործընթացի շնորհիվ հասնելու հանցագործ իշխանությունների հեռացմանը և պետական մտածողություն ունեցող ընդդիմության իշխանության գալուն։ Սա է ընդդիմության գործառույթը։ Առաջին մասը շատ լավ անում ենք, նրանց քննադատում ենք, հանցագործությունները բացահայտում ենք։ Նրանք քրտնում են մեր քննադատություններից ու չեն կարողանում «տակից» դուրս գալ։ Իսկ երկրորդ մասով, կներեք, մեր գլխին բերել են մարտի մեկ։ Նրանք իշխանությունը պահել են ոչ թե քաղաքական մեթոդներով, այլ բռնությամբ։ Մարդիկ, ովքեր գնդակահարել են տասը հոգու, վիրավորել են հարյուրավոր մարդկանց, հինգ հազար մարդու տարել են բանտ։ Մարդիկ, ովքեր այս ողջ ճնշումները կազմակերպել են հանրության և ընդդիմության հանդեպ, բարոյական իրավունք չունեն նման մեղադրանք հնչեցնելու։ Եթե մենք լինեինք դեմոկրատական երկիր, ընդդիմությանը կարելի էր նման բան ասել։ Բայց եթե մենք ընդդիմություն ենք մի երկրում, որտեղ ընդդիմությանը գնդակահարում են, կներեք, ամբողջ պատասխանատվությունը, նաև ընդդիմության ձախողումների համար (եթե այդպիսիք կան), կրում են իշխանությունները։

– Իսկ Հայաստանում առողջ ընդդիմություն կա՞, որ հասարակությունը հույսը հենց այդ ընդդիմության հետ կապի։

– Հասարակությունն արդեն շա՜տ երկար ժամանակ կողմնորոշվել է ու հույսը կապում է «Հայ ազգային կոնգրեսի» հետ։ Էդ ի՞նչ նոր հայտնագործություն պիտի անենք։ Ո՞վ է հինգ տարվա մեջ հազարավոր մարդկանց հանել փողոցներ, համախմբել։ Սա է ամենակարևոր չափորոշիչը։ Դա մենք ենք արել։ Ժողովուրդը մեր հետևից է գնացել ու գնում։

– Դուք հայտարարում եք, որ ամեն ինչ վատ է։

– Ո՞վ է ասում՝ ամեն ինչ վատ է։

– Վատ է այնքանով, որքանով Դուք նշեցիք։ Սակայն փաստենք. առաջին նախագահը, որ մշտապես քննադատել է «ավազակապետությունը», տևական ժամանակ է՝ ԲՀԿ-ի առջև ռևերանսներ է անում, այլ խոսքով՝ «ավազակապետության» համակարգի մաս կազմող ուժի նկատմամբ խիստ բարյացակամ, հանդուրժող վերաբերմունք է դրսևորում։ Ինչպե՞ս հասկանալ։

– Ձեր հարցն ամբողջությամբ կեղծիք է։

– Չեմ կարծում։

– Ո՛չ մի ռևերանս ո՛չ մեկի նկատմամբ մենք երբեք չենք արել։

Զրույցը՝ Ոուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto»  թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930