«ՉԻ»–ն վերջին շրջանում ահազանգեր է ստանում Ազգային ժողովի մշտական հարցերի որոշ հանձնաժողովներից այն մասին, որ իրենք մեծ դժվարությամբ են կարողանում պահանջագրերով գրենական պիտույքներ եւ թուղթ ստանալ։ ԱԺ գործերի կառավարիչ Համիկը՝ Համիկ Մկրտչյանը, ում Հովիկ Աբրահամյանն է բերել Ազգային ժողով, անընդհատ պատճառաբանում է, թե դեռ ապրանք չեն ստացել եւ ոչ մի անգամ անմիջապես չի բավարարում ներկայացրած հայտերը։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Ազգային ժողովում գրենական պիտույքների ու թղթի «դեֆիցիտը» պայմանավորված է Համիկի ու պահեստապետ Աղասի համատեղ «բիզնեսով», քանի որ Ազգային ժողովին հասանելիք ամբողջ գույքը հայտնվում է պահեստապետ Աղասի՝ Երրորդ մաս կոչվող թաղամասի գրենական պիտույքների խանութում։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև