Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական նախկին մարզպետի հետքերով

Հունիս 14,2013 11:46

2013թ. հունիսի 6-ին ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Բաբկեն Մկրտչյանը ձերբակալվել է, ապա կալանավորվել։ Պատճառն այն է, որ նա հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութ տրամադրելու գործընթացում պաշտոնական կեղծիք է կատարել եւ չարաշահել պաշտոնական դիրքը։ «Ժողովուրդ»–ը Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանից հետաքրքրվեց, թե ինչու է ձերբակալվել մարզպետարանի աշխատակիցը։ Պարզվեց՝ գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի ձերբակալումն առնչվում է նախկին մարզպետ, ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանի դեմ հարուցված քրեական գործին։ «Քանի որ 2012թ. քրեական գործ էր հարուցված, եւ այդ գործի շրջանակներում է նա ձերբակալվել»,- ասաց մարզպետը՝ հավելելով, որ ինքն իրեն իրավունք չի վերապահում տրամադրել այլ տեղեկություն, քանի որ գործը գտնվում է հատուկ քննչական ծառայությունում։ Հիշեցնենք, որ Վայոց Զորի նախկին մարզպետ, ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանի դեմ նույնպես քրեական գործ է հարուցվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար։ Ի՞նչ է կատարվում Վայոց Ձորի մարզպետարանում, ի՞նչ չարաշահումների մասին է խոսքը։ Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու նպատակով «Ժողովուրդ»- ը զրուցեց Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հետ։

– Ձեր կողմից բարձրացված հարցը գտնվում է հատուկ քննչական ծառայությունում։ Հիմա իրավասու չեմ այդ գործի հետ կապված որեւէ մեկնաբանություն կամ տեղեկատվություն տալ, քանի որ այդ տեղեկությունը կամ պարզաբանումը կարող է Ձեզ տալ միայն այն մարմինը, որն այդ գործն ընդունել է վարույթ։

– Ձերբակալված անձնավորությունը մարզպետարանի նախկի՞ն աշխատակից է, թե՞ նոր եք ընդունել։

– Չէ, ինքը շատ վաղուցվանից է աշխատում Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակազմում։

– Ի՞նչ եք կարծում, գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի ձերբակալումը որեւէ առնչություն ունի՞ նախկին մարզպետի դեմ հարուցված քրեական գործին։

– Այո՛, դրա հետ է կապված, քանի որ 2012թ. քրեական գործ էր հարուցված, եւ այդ գործի շրջանակներում է նա ձերբակալվել։ Կրկնում եմ՝ ես հիմա ինձ որեւէ իրավունք չեմ վերապահում տրամադրել այլ տեղեկություն։

 

Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930